Սաուդյան հասարակությունը դեռևս բավական դժվարությամբ է ընկալվում կանանց վերաբերող փոփոխությունները
Չնայած Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքների ընդլայնման շարունակական քայլերին, արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով, այսուհանդերձ, պետք է փաստել, որ խիստ պահպանողական սաուդյան հասարակությունը դեռևս բավական դժվարությամբ է ընկալվում այդ փոփոխությունները:
«Նշվածի վերաբերյալ ամենավերջին օրինակը՝ օրերս Մարոկոյում տեղի ունեցած «Միս Արաբական աշխարհ» գեղեցկության մրցույթին մասնակցությունից զրկվել է Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Մալաք Յուսեֆը: Պատճառը՝ սոցիալական ցանցերում սաուդցի գեղեցկուհու դեմ պահպանողական համերկրացիների կողմից իրականացված արշավն էր, որի համաձայն՝ գեղեցկուհու վարքը չի համապատասխանում շարիաթի նորմերին»,-գրել է արաբագետը:
Նա նշում է, որ սաուդցի գեղեցկուհու վերաբերյալ տեսանյութը շատ կարճ ժամանակահատվածում դիտվել է ավելի քան 250 հազար անգամ՝ դառնալով ցանցային հարձակման թիրախ, ինչի պատճառով Յուսեֆը ստիպված է եղել հանել իր թեկնածությունը միջոցառման մեկնարկից ընդամենը մի քանի ժամ առաջ:
Ի դեպ, հարկ է նշել, որ նշվածը այս մրցույթին Սաուդյան Արաբիայի մասնակցի երկրորդ փորձն էր, առաջինը բարեհաջող կերպով իրականացվել էր դեռևս 2009 թ., իսկ Սաուդյան Արաբիայում նման մրցույթների անցկացումն ընդհանրապես արգելված է:
Հարակից հրապարակումներ`
- Սաուդյան Արաբիայում առաջարկվում է վերացնել կանանց դատավորներ նշանակելու արգելքը
- Սաուդյան Արաբիայում տղամարդուն ձերբակալել են կնոջ հետ խոսելու համար
- Սաուդյան Արաբիայի կանանց թույլ կտան նստել մեքենայի ղեկին
- Սաուդյան Արաբիայում առաջին անգամ թույլ են տվել կանանց գնալ մարզադաշտ
- Սաուդյան Արաբիայում կիսաշրջազգեստով զբոսնած մոդելը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին