Մեկ տարում Երկրի բնակչությունն ավելացել է 83 մլն-ով
2018 թվականի հունվարին, ինչպես կանխատեսում են «Երկրի բնակչությունը» հիմնադրամի փորձագետները, մոլորակի վրա կապրի 7 մլրդ 591 մլն 541 հազար մարդ: Այս մասին գրում է tvzvezda.ru-ն:
Ըստ հիմնադրամի՝ նախորդ տարվա համեմատ բնակչության թիվն ավելացել է 83 մլն-ով, իսկ դա նշանակում է, որ բնակչության թիվն ամեն վայրկյան աճում է միջինում 2.6 բնակչով:
Բնակչության ամենամեծ աճը գրանցվել է Աֆրիկայում: Փորձագետների կանխատեսումներով՝ 2050 թվականին այնտեղ կապրի 2,5 մլրդ մարդ: Ուստի խորհուրդ է տրվում աֆրիկական երկրներում ակտիվորեն իրականացնել կրթական ծրագրեր՝ անցանկալի հղիություններից խուսափելու համար:
Նշվում է նաև, որ եթե կանայք ինքնուրույն որոշեն, թե երբ և որքան երեխա են ցանկանում ունենալ, դա հնարավորության կտա շուրջ 70 տոկոսով կրճատել անցանկալի հղիությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին