«Ռոնալդոն կլասիկոյին պատրաստ է 100 տոկոսով». Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Բարսելոնայի հետ հանդիպման նախօրեին հաստատել է, որ թիմի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն պատրաստ է դաշտ մտնելուն։
«Հանդիպմանը մոտենում ենք լավ տրամադրությամբ: Պատրաստ է որակով ֆուտբոլ ցուցադրել: «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը միշտ էլ հատուկ է, ծանր, սակայն խաղացողներն աշխատում են նման հանդիպումների համար: Առաջնության հաղթանակը կախված չէ որևէ կոնկրետ խաղից, բայց մեծապես ազդում է խաղացողների բարոյական վիճակի վրա։ Եթե նույնիսկ պարտվենք, դա չի նշանակում, որ տիտղոսի հնարավորությունները բաց թողնված են: Բոլորովին ոչ։ Ինչ էլ որ լինի, մենք չենք մոռանա, որ սա մի խաղ է, իսկ առջևում երկրա մրցաշրջան կա։
Կրիշտիանոն 100 տոկոսով պատրաս է խաղին։ Ռոնալդուն հակասություն ունի՞ ակումբի հետ։ Ես չեմ պատրաստվում դրա մեջ մտնել։ Նա կենտրոնանում է բացառապես խաղի վրա: Կրիշտիանոն լիարժեք հարգանք է վայելում ակումբից: Տոներից հետո մենք կքննարկենք ամեն ինչ»,- Sports.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Զիզանը։
Աղբյուրը հայտնում է, որ Իսպանիայի առաջնության շրջանակներում այսօր «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։