Իլոն Մասկը ներկայացրել է Tesla Roadster էլեկտրական մեքենան, որը Մարս կուղարկվի
Ամերիկյան SpaceX և Tesla տեխնոլոգիական ընկերությունների համահիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը Instagram-ում հրապարակել է ավտոմեքենայի լուսանկարը, որը տեղադրված կլինի Falcon Heavy գերծանր հրթիռի վրա և կուղարկվի Մարս: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Հրթիռի վրա բարձված կլինի գինեգույն Tesla Roadster էլեկտրական մեքենան:
Ավելի վաղ Մասկը հայտնել էր, որ Falcon Heavy գերծանր հրթիռն առաջին անգամ տիեզերք կարձակվի բրիտանացի երգիչ Դևիդ Բոուիի Space Oddity երգի ներքո: Հրթիռը նախատեսվում է արձակել 2018 թ-ի հունվարին:
Սկզբում նախատեսվում էր, որ հրթիռի առաջին արձակումը կիրականացվի 2013թ-ին, սակայն ժամկետները պարբերաբար հետաձգվում էին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները