Միխայիլ Ֆրիդմանը ճանաչվել է տարվա գործարար. Forbes
Forbes ամսագիրը «Ալֆա-գրուպ»-ի հիմնադիր և LetterOne լյուքսեմբուրգյան հոլդինգի բաժնետեր Միխայիլ Ֆրիդմանին ճանաչել է տարվա գործարար: Այս մասին գրում է mignews.ru-ն:
Ինչպես նշում է ամսագիրը, Ֆրիդմանն առաջին ձեռնարկատերն է, որը տարվա գործարար է դառնում արդեն երկրորդ անգամ: Ըստ աղբյուրի՝ հինգ տարի առաջ նա դարձել է 28 մլրդ դոլարով THK-BP «Ռոսնեֆտ»-ի բաժնետոմսերի 50 տոկոսի վաճառման գործարքի հիմնական կազմակերպիչը:
Հրատարակության տվյալներով՝ այս տարի Ֆրիդմանն օտարերկրյա ընկերություններում ներդրել է ավելի քան 5 մլրդ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան