Սոբչակը ներկայացրել է նախընտրական ծրագիրը
ՌԴ նախագահի թեկնածու առաջադրված հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը ներկայացրել է նախընտրական ծրագիրը: Այն կոչվում է «123 դժվար քայլ»:
«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, նա այսօր մասնակցում է «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության համագումարին: Հենց քաղաքական այս ուժն էլ նրան առաջադրելու է որպես նախագահի թեկնածու:
«Այսօր մեր երկրի կարևորագույն խնդիրը դարձել է իշխանությունների չփոխվելը»,-հայտարարել է նա ու նշել է, որ դա է սոցիալական առաջընթացի դանդաղելու, միջազգային մեկուսացման, տնտեսական ճգնաժամի պատճառը:
Ծրագրում ներառված է 123 դրույթ երկրի ներքին, արտաքին, սոցիալական ու տնտեսական քաղաքականության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է 34 թեկնածուի աջակցության վերաբերյալ տվյալներ: Հանձնաժողովի նախագահ Եվգենիա Շևչենկոն հայտարարել է, որ 16 թեկնածուներ առաջադրված են կուսակցությունների կողմից, 18-ը ինքնաառաջադրված է:
Թեկնածու առաջադրելու իրավունք ունի 67 կուսակցություն: Օրենքի համաձայն, թեկնածուին գրանցելու համար ստորագրություններ ներկայացնելուց ազատված են խորհրդարանական կուսակցությունները: Մյուսները պետք է մինչև հունվարի 31-ը հավաքեն ու ԿԸՀ ներկայացնեն 100 հազար ընտրողի ստորագրություն, ինքնաառաջադրվածների պարագայում հարկավոր է 300 հազար ստորագրություն:
Դեկտեմբերի 18-ին պաշտոնապես մեկնարկել է քարոզարշավը: Կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուները պետք է փաստաթղթերը ներկայացնեն ԿԸՀ ոչ ուշ քան հունվարի 12-ն է, իսկ ինքնաառաջադրվածները՝ մինչև հունվարի 7-ը: Ռուսաստանի նախագահի ընտրությունները կկայանան մարտի 18-ին:
Հարակից հրապարակումներ`
- «Նախընտրական սպորտ»՝ Պուտինը հոկեյ է խաղացել
- 34 մարդ ցանկանում է դառնալ Ռուսաստանի նախագահ
- Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին
- Սոբչակը Պետերբուրգում նախընտրական շտաբ է բացել