Ֆիլիպիններում սողանքների հետևանքով զոհվել է 90 մարդ
Ֆիլիպինների հարավային մասում սողանքի և արևադարձային փոթորկից հետո ջրհեղեղի հետևանքով զոհվել է շուրջ 90 մարդ: Reuters-ին հղում անելով՝ այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Իշխանությունների տվյալներով, մահացածները Մինդանաո կղզուց են։
«Մենք փորձում ենք հաստատել այն տեղեկատվությունը, որ ֆերմերային գյուղը թաղվել է թայֆունի բերած սողանքի տակ՝ հորդառատ անձրևի պատճառով», - ասել է Թաբոդ քաղաքի իշխանությունների ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել էր 30 մարդու մահվան մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին