Հայաստանում գինու արտադրությունն աճել է 37.7%-ով, կոնյակինը՝ 51,1%-ով
ՀՀ ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2017 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 24 մլն 850.2 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 51,1%-ով:
ԱՎԾ-ի փոխանցմամբ` 2016թ.-ի հունվար-հոկտեմբերին արտադրվել է 16 մլն 445.3 հազար լիտր կոնյակ:
Ինչ վերաբերում է գինու արտադրությանը, ապա հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 37.7%-ով ավելի գինի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Այսպես, այս տարվա 10 ամիսներին արտադրվել է 6 890.8 հազար լիտր գինի` 2016-ի նույն ժամանակահատվածի 5 005.2 հազար լիտրի փոխարեն: