Ձյունը Հունաստանում կաթվածահար է արել երթևեկությունը
Հունաստանում տեղացել է առաջին ձյունը, ճանապարհներին բազմակիլոմետրանոց խցանումներ են առաջացել, հարյուրավոր ավտոմեքենաներ արգելափակվել են առատ ձայն մեջ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով՝ ERT հեռուստաալիքին։
Ձյունը տեղացել է դեկտեմբերի 22-ի երեկոյան, երբ հազարավոր հույներ մեկնում էին Սուրբ ծննդյան արձակուրդների։
Հունաստանի մի շարք շրջաններում վարորդներին նախազգուշացրել են երթևեկել անվաշղթաներով, լեռնային շրջաններում երթևեկը դադարեցվել է։ Ոստիկանությունը մի շարք մայրուղիների վրա ագելել է բեռնատարների տեղաշարժը։
Փոթորիկի պատճառով արգելվել է նավերի երթևեկը մի շարք նավահանգիստներից՝ Ռաֆինայից և Լավրիոնից։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են