Սիրիան Թուրքիային և ԱՄՆ-ին կոչ է արել դուրս բերել զորքերը իր տարածքից
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ և Ժնևում Սիրիայի իշխանությունների պատվիրակության ղեկավար Բաշար ալ-Ջաֆարին Թուրքիային և ԱՄՆ-ին իրենց զորքերը Սիրիայի տարածքից դուրս բերելու կոչ է արել:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Ջաֆարին նման կոչ է արել Աստանայում շարունակվող հաշտության բանակցությունների ֆոնին:
Սիրիացի պաշտոնյան պահանջել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը անհապաղ դուրս բերեն զորքերը՝ դրանց ներկայությունը որակելով որպես բացահայտ ագրեսիա:
«Պահանջում ենք, որ օտար զորքերը անհապաղ և առանց նախապայմանների դուրս գան մեր տածածքից»,- ըստ «Hurriyet»-ի՝ ասել է Ջաֆարին:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը Սիրիայում ռուսական բանակի աշխատանքը գերազանց է գնահատել
- ԱՄՆ-ը որոշել է Սիրիայում Ասադի դեմ պայքարող բանակ ստեղծել
- Ռուսաստանը Սիրիայից դուրս է բերում զորքերը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան