Թուրքիայում հեղաշրջման փորձի գործով դատախազությունը 159 հոգու համար ցմահ ազատազրկում է պահանջել
Թուրքիայում շարունակվում են 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման գործի շրջանակներում ընթացող դատավարությունները:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Ստամբուլի հանրապետական դատախազությունը մեղադրական եզրակացություն է հրապարակել հեղաշրջման փորձի ընթացքում Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը զավթելու մեջ մեղադրվող 159 զինվորականների վերաբերյալ: Բոլոր 159 զինվարականների համար դատախազությունը պահանջել է ցմահ ազատազրկում: Նրանցի 95-ը այս պահին կալանավորված են:
Բոլորին առաջադրվել է «սահմանադրական կարգի տապալման փորձ», «Թուրքիայի ազգային մեծ ժողովը ոչնչացնելու փորձ», «Թուրքիայի կառավարությանը ոչնչացնելու փորձ» մեղադրանքները՝ դրանցից յուրաքանչյուրի համար մեկական ծանրացված ցմահ ազատազրկման պահանջով:
Որոշ մեղադրայլների, բացի վերոնշյալներից, առաջադրվել է նաև «դիտավորյալ սպանության», «սպանության փորձի», «մարդուն ազատությունից զրկելու», «օդային հաղորդակցության միջոց առևանգելու», «զենքի օգտագործմամբ սպառնալու», «դիտավորյալ մարմնական վնասվածք հասցնելու», «գույքին վնաս հասցնելու» և այլ մեղադրանքներ:
Աղբյուրը նշում է, որ 2017 թվականի հունիսին թուրքական դատարանը ցմահ ազատազրկման էր դատապարտել 38 ամբաստանյալի՝ հեղաշրջման փորձի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձ կատարաելու մեղադրանքով:
Ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Թուրքիայի նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ֆահրի Քասըրգանին առևանգելու գործով դատավարության շրջանակներում էլ նույն դատավճիռը կայացվել էր 23 մեղադրյալի նկատմամբ:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ էր կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբարդեն լիովին ճնշվել էր: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 248 զոհ և 2.196 վիրավոր:
Հարակից հրապարակումներ`
- Թուրք ընդդիմադիր Գյուլենը կարծում է՝ ԱՄՆ-ն չի հանձնի իրեն Անկարային
- Գյուլենականների որս Թուրքիայի կառավարությունում
- Թուրքիայում խնդրել են Գյուլենին դատապարտել գրեթե 3000 տարվա ազատազրկման
- Թուրքիայում զինված հեղաշրջման փորձից հետո 58 հազար մարդ կորցրել է աշխատանքը
- Թուրքագետ. Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի իրականացման հետևում կարող են լինել արտաքին ուժեր
- Հայտնի է Թուրքիայում զինված հեղաշրջման հեղինակը