«Զվարթնոց»-ը սկսել է բնականոն աշխատանքը
Մառախուղի ցրվելուն զուգահեռ «Զվարթնոց» օդանավակայանը սկսել է բնականոն աշխատել: Panorama.am-ը տեղեկացավ, որ նախատեսված բոլոր չվերթներն իրականացվել են նշված ժամանակին:
Բացառություն են Մոսկվա-Երևան, Դոհա-Երևան չվերթները: Այսպես, Դոմադեդևո օդանավակայանից «Ural airlines» ընկերության օդանավաը պետք է Երևանում վայրէջք կատարեր այսօր 14:10-ին, սակայն այս պահի դրությամբ, այն 11 րոպե կուշանա:
Շերեմետևո օդանավակայանից «Աէրոֆլոտ» ընկերության օդանավը պետք է «Զվարթնոց» հասներ գիշերը՝ 03:10-ին: Չվերթը հետաձգվել է: Հստակ տեղեկատվություն չվերթի իրականացման մասին չկա:
«Քաթար» ավիաընկերության Դոհա-Երևան չվերթի օդանավը Երևանում պետք է վայրէջք կատարեր կեսգիշերին մոտ՝ 00:50-ին, սակայն կլինի 14:43-ին:
Հարակից հրապարակումներ`
- «Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացիները բողոքում են թռիչքների ուշացումներից
- Մառախուղի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել «Զվարթնոց»-ում
- Մառախուղի պատճառով Երևանում չվերթներ են հետաձգվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան