ՀՀԿ-ում շատ լուրջ անհանգստություն է առաջացել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` ԱԺ վերջին զարգացումներից հետո, երբ քվեարկության դրված օրենքը հայտնվեց «սահմանային» վիճակում, և 1 ձայնի «տարբերությամբ» (այն էլ՝ Նապոլեոն Ազիզյանի «սխալ» հպման պատճառով) «անցավ», ՀՀԿ-ում շատ լուրջ անհանգստություն է առաջացել` ապագայի, մասնավորապես երեք հինգերորդով քվեարկվելիք վարչապետի հարցի հետ կապված` նախադեպը կարող է կրկնվել։
«ՀՀԿ-ում գտնում են, որ այդ օրը «ապրոբացիա» էր տեղի ունենում։ «Այ, այդպիսի 1 ձայն, և ողջ խաղը տանուլ կտանք»,-ասաց զայրացած ՀՀԿ-ականը: Ի դեպ, ՀՀԿ-ում կատարվածի մեջ մեղադրում են նաև Սամվել Ալեքսանյանին ու նրա զարմիկ Կորյուն Նահապետյանին և միտում են տեսնում նրանց բացակայության մեջ: Թեև, ասում են, Ալեքսանյանը հանրապետությունում չէ, իսկ Կորյունը հանրապետությունում է, բայց քվեարկությունների «կարևոր ժամին» գնացել էր բժշկական հետազոտության, երբ նախորդ օրերին խելոք նստած էր դահլիճում»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները