«Աշխարհի իմաստուն հեքիաթները»՝ ձեզ համար
Այսօր Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուի բոլորովին նոր հրատարակության շնորհանդեսը: Հեքիաթների այս ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների և հեղինակային 50 ընտիր հեքիաթներ, որոնցից շատերը թարգմանվել են հայերեն առաջին անգամ: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:
Հրատարակչությունից հայտնում են, որ գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ:
« «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուի հաջողությունը, իմ կարծիքով, պայմանավորված է հենց ընտրության գործառույթով: Այստեղ հավաքված են իսկապես իմաստուն հեքիաթներ, որոնց մատուցած հրաշքն ավելի շատ կապված է մարդու գիտելիքի, ինտելեկտի, արագ կողմնորոշվելու, աշխարհայացքի, մի խոսքով՝ իմացության հատկանիշների հետ: Եվ այդ հանգամանքն է, որ ժողովածուն այդքան սիրված է ու այդքան անհրաժեշտ»,- աղբյուրի փոխանցմամբ՝ գրքի մասին նշել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուի նոր հրատարակությունը ներկայանում է նորովի` նոր նկարազարդումներ և ձևավորում, նոր իմաստուն հեքիաթներ։ Գիրքը կազմել է Շավարշ Կարապետյանը, իսկ նկարիչ-ձևավորողն Արաբո Սարգսյանն է:
Շնորհանդեսը տեղի կունենա ժամը 15:00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր»-ը թարգմանվել է հայերեն
- Հայերեն է թարգմանվել «Աննա Ֆրանկի օրագիրը»
- Հայերեն թարգմանությամբ ընթերցողի դատին են հանձնվելու Էքզյուպերիի բոլոր ստեղծագործությունները
- «Գրքասեր»-ում արդեն հայալեզու գեղարվեստական գրքերի մոտ 250 աուդիո տարբերակ կա
- Ինչ գրքեր է առաջարկում «Արևիկ»-ը երեխաներին
- Ինչ գրքեր են սպասվում «Զանգակ»-ից
- Ինչ գրքեր են սպասվում «Անտարես»-ից և «Էդիթ Պրինտ»-ից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին