Քաղաքական 15:05 22/12/2017 Հայաստան

Հայաստանը սեփական փորձով ցույց տվեց տարբեր ինտեգրացիոն գործընթացների համադրելիությունը. ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Եվրամիության հետ ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանը սեփական փորձով ցույց տվեց, որ հնարավոր է համադրել տարբեր ինտեգրացիոն գործընթացները՝ յուրաքանչյուրից քաղելով և յուրաքանչյուրին տալով դրականը և օգտակարը, ինչը միավորում է և ոչ թե բաժանում: Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը: Նա անդրադարձել է ՀՀ-ԵՄ համագործակցությանը և հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներին, ինչպես նաև համաձայնագրի տնտեսական և այլ ոլորտային համագործակցությանը վերաբերվող դրույթներին:

Հարց-Պարոն դեսպան, ավարտին է մոտենում ընթացիկ տարին, որն աչքի ընկավ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում բարձրաստիճան այցերի ու հանդիպումների հագեցած օրակարգով: Վերջին երեք տարիները գնահատվում են որպես առանձնապես ակտիվ  ՀՀ-ԵՄ համագործակցության առումով:

Պատասխան-ԵՄ հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է և այս առումով բարձրաստիճան փոխայցելությունները, տարբեր մակարդակներում կողմերի միջև ընթացող շարունակական քաղաքական երկխոսությունը թույլ են տալիս սպառիչ կերպով անդրադառնալ երկկողմ օրակարգի հարցերին, միջազգային և տարածաշրջանային զարգացումներին: Միաժամանակ, Հայաստանը ջանքեր է գործադրել ԵՄ կառույցների, անդամ պետությունների հետ համագործակցությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ, ճշգրտվել և նախանշվել են հարաբերությունների հետագա խորացման կոնկրետ ձևերը և ուղղությունները ինչպես ՀՀ-ԵՄ ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) նախապատրաստման գործընթացի, այնպես էլ՝ ԵՄ-ի հետ ոլորտային համագործակցության ծավալման շրջանակներում:

Այս առումով փոխայցերի և տարբեր միջոցառումների  հաճախականությունն իրապես տպավորիչ էր: 2015թ. հուլիսին Հայաստան այցելեց Եվրոպական Խորհրդի Նախագահ Դոնալդ Տուսկը, 2016թ. մարտին Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: Այս տարվա փետրվարին ԵՄ աշխատանքային այցով Բրյուսել այցելեց ՀՀ Նախագահը: Պարբերական բնույթ են կրում ՀՀ Նախագահի այցերն ու մասնակցությունը ԵԺԿ գագաթաժողովներին:Կանոնավոր բնույթ են կրում ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ, ինչպես նաև բազմակողմ ձևաչափում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում: Բացի այդ, Հայաստանում անցկացվեցին Արևելյան գործընկերության ձևաչափի բազմաթիվ բարձրաստիճան միջոցառումներ ու համաժողովներ, ինչպես նաև փորձագիտական մակարդակի հանդիպումներ: Եվ իհարկե ամենակարևորը, նոյեմբերի 24-ին Բրյուսելում ՀՀ Նախագահը մասնակցեց Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովին, որտեղ տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Հարց-Մի շարք վերլուծաբաններ նշում են, որ համաձայնագրի ստորագրմամբ «և, և»-ի քաղաքականությունը տեսական հարթությունից տեղափոխվեց իրական քաղաքականության դաշտ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Պատասխան-Եղել են տարաբնույթ կարծիքներ և մեկնաբանություններ, ինչը բնական է, սակայն, այս հարցի պատասխանը տրված է իրողությամբ: Պետք է նշեմ, որ ՀՀ ղեկավարության կողմից որդեգրված «և, և»-ի քաղաքականությունը Հայաստանի համար ի սկզբանե եղել է առավել իրատեսական մոտեցումը, և մենք աշխատել ենք ելնելով այն տրամաբանությունից, որ պետք է լավագույնս օգտագործվեն տարբեր ինտեգրացիոն գործընթացների կողմից առաջարկված հնարավորությունները: Այս առումով անդամակցումը ԵԱՏՄ-ին ու ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ստորագրումը նոր լայն հնարավորություններ են ստեղծում մեր քաղաքացիների համար:

Նոր համաձայնագրի ստորագրմանը նպաստեց նաև եվրոպական կողմի դիրքորոշման և քաղաքականության փոփոխությունը: Իրադարձությունների զարգացումը նոր մոտեցումներ ձևավորեց ԵՄ քաղաքական շրջանակներում. Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման ընթացքում ԵՄ նոր ղեկավարությունը մշակեց նոր՝ անհատական մոտեցման դրույթներ, որոնք համահունչ են ԵՄ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացման մեր պատկերացումներին ու տեսլականին: Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը տարբեր առիթներով նշել է, որ Հայաստանի կողմից ՀԸԳՀ ստորագրումը ցույց է տալիս, որ  տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի գոյակցությունը հնարավոր է: Իր հերթին, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ՀԸԳՀ ստորագրման արարողության ժամանակ նշեց, որ սա առաջին համաձայնագիրն է, որը կնքվում է ԵԱՏՄ և միաժամանակ Արևելյան գործընկերության անդամ պետության հետ: Հայաստանը որպես օրինակ դրվատվում է նաև նոյեմբերի 15-ին Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ Եվրոպական Խորհրդարանի ընդունած բանաձևում:

Այսինքն, սա մի կողմից հանրապետության ղեկավարության քաղաքական կամքի ու հետևողական քաղաքականության, հայկական դիվանագիտության ծրագրային նպատակամղված աշխատանքի, իսկ մյուս կողմից՝ վերջին տարիներին Եվրոպական միության կողմից՝ Արևելյան գործընկերության երկրների հետ անհատական գործընկերություն զարգացնելու նոր մոտեցման արդյունքն է: Այս գործընթացում Հայաստանը սեփական փորձով ցույց տվեց, որ հնարավոր է համադրել տարբեր ինտեգրացիոն գործընթացները՝ յուրաքանչյուրից քաղելով և յուրաքանչյուրին տալով դրականը և օգտակարը, ինչը միավորում է և ոչ թե բաժանում:

Հարց-Պարոն դեսպան, ի՞նչ կոնկրետ գործնական ձեռքբերումներ կան ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Ինչպիսին են սպասելիքները նոր համաձայնագրից հետագա զարգացման վրա, ինչպիսի ազդեցություն այն կունենա Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման վրա:

Պատասխան-Նախ հարկ է նշել, որ Հայաստանն ԵՄ այն գործընկեր երկրներից է, որը լիարժեքորեն իրականացրել է 2015թ.-ին Ռիգայի գագաթաժողովին ստանձնած իր բոլոր հանձնառությունները: Անցած ժամանակահատվածում Հայաստանը միացել է Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման COSME և հետազոտությունների ու նորարարության «Հորիզոն 2020» ծրագրերին, նախաստորագրել Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը և, ավելին, ավարտել Ստեղծագործ Եվրոպա ծրագրին միանալու բանակցությունները: Բացի այդ, ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգն ընդլայնվել է՝ ընդգրկելով ճանապարհային ենթակառուցվածքները. նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում ստորագրվեց նաև Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստան ընդլայնման բարձր մակարդի փոխըմբռնման արձանագրությունը, որը մեզ հնարավորություն կտա բարելավել հաղորդակցությունը եվրոպական ենթակառուցվածքային ցանցի հետ: ԵՄ-ն հանդիսանում է ՀՀ ամենամեծ դոնորը:

Մեր երկկողմ օրակարգի առաջնայնություններից է նաև շարժունակության խթանումը: Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանը և ԵՄ-ն ակտիվորեն իրագործում են մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման վերաբերյալ համաձայնագրերը, և Հայաստանը հաջողությամբ կատարել է բոլոր հանձնառությունները, և մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը, որն ամրագրված էր Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում, պետք է դառնա հաջորդ տրամաբանական քայլը: Այս մասին ասված է նաև Բրյուսելի գագաթաժողովի հռչակագրում:

ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի համար առանցքային առևտրային գործընկեր: Ինչպես հայտնի է 2009թ.-ից ի վեր Հայաստանը օգտվում է ԵՄ  արտոնությունների ընդհանրացված (GSP+) համակարգից, որի համաձայն հայկական ծագում ունեցող 6.400 ապրանքատեսակներ ԵՄ երկրների շուկաներ են ներմուծվում զրոյական կամ նվազեցված մաքսային դրույթաչափերով: Ի դեպ, հայկական ձեռնարկությունների շրջանում այս համակարգից օգտվելու գործակիցը մշտապես բարձր է եղել՝ կազմելով մոտ 80-90-%:

Պատասխանելով ձեր հարցին՝ նշեմ, որ նրանք ովքեր հնարավորություն են ունեցել մանրամասն ծանոթանալու նոր համաձայնագրի տեքստին կարծում եմ կհամաձայնեն, որ ՀԸԳՀ-ն հավակնոտ և բովանդակալից փաստաթուղթ է: Քաղաքական երկխոսության գծով հանձնառությունները համաձայնագրում նույնքան ընդգրկուն են, ինչ Ասոցացման համաձայնագրերով նախատեսվածները: Համաձայնագիրն ամրապնդում է ընդհանուր արժեքների հիման վրա համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը և համագործակցությունը Հայաստանի և ԵՄ միջև, հիմք է դնում ՀՀ-ԵՄ առավել արդյունավետ երկկողմ գործակցության համար, արտացոլում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման միջոցով բարեփոխումների շարունակման կապակցությամբ Հայաստանի վճռականությունը:

Միաժամանակ, արդարադատության և ազատությունների վերաբերվող գլուխներում անդրադարձ է կատարվում արդարադատության համակարգի անկախությանը և մարդու իրավունքների հետագա ամրապնդմանը: Համաձայնագրով կողմերը վերահաստատում են իրենց հանձնառությունները ազատ շուկայական տնտեսության, կայուն զարգացման, տարածաշրջանային և արդյունավետ բազմակողմ համագործակցության սկզբունքներին:

Միաժամանակ, ակնհայտ է, որ կարևոր ձեռքբերում լինելով հանդերձ, ՀԸԳՀ ստորագրումը վերջնանպատակ չէ, այլ կոչված է բարելավելու մեր քաղաքացիների կենսագործունեությունը, և ենթադրում է կողմերի նպատակաուղղված աշխատանքը շոշափելի արդյունքներ ապահովելու համար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}