Արցախ այցելող զբոսաշրջիկներին կառաջարկվի նաև արկածային տուրիզմ
Անցնող տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների դրությամբ արտերկրից ժամանած զբոսաշրջիկների թիվն Արցախում կազմել է 23 հազար. նախորդ տարվա համեմատ՝ այդ ցուցանիշն աճել է 41 տոկոսով:
«Արցախպրես»-ի հետ զրույցում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանն ասել է, որ զբոսաշրջիկները հիմնականում Արցախ են այցելում ճանաչողական նպատակով, քանի որ նրանց շատ է հետաքրքրում մեր պատմամշակութային հարուստ ժառանգությունը:
Ներկայումս զբոսաշրջային օպերատորների թիվն Արցախում հասել է 8-ի, կան լիցենզավորված զբոսավարներ, ովքեր պարբերաբար մասնակցում են զբոսավարների համար նախատեսված դասընթացների: Արցախում ներկայումս գործում է 50 հյուրանոցային օբյեկտ:
Անդրադառնալով զբոսաշրջային տներին՝ Ա. Գրիգորյանը նշել է, որ հատկապես գյուղական համայնքներում 2018թ.-ի համար նախատեսվում է կիրառել նոր զարգացման ծրագիր՝ զբոսաշրջային ոլորտում գործունեություն ծավալել ցանկացող շահառուների համար թե՛ վերապատրաստման դասընթացների և թե՛ համապատասխան գրականության տրամադրման ձևով:
Խոսելով 2018 թվականին իրականացվելիք ծրագրի՝ «Tourist friends» համակարգի մասին՝ Ա. Գրիգորյանն ասել է, որ այս ձևով փորձելու են մաքսիմալ հեշտացնել զբոսաշրջիկների կեցությունն Արցախում՝ ոչ միայն տեղեկատվության փոխանցման, այլ ցանկացած բնագավառում ինֆորմացիա ստանալու հարցում: Համակարգում աշխատելու են վերապատրաստած մասնագետներ, ովքեր ունենալու են բազային գիտելիքներ զբոսաշրջային բնագավառից, կարևորվելու է նաև օտար լեզուների իմացությունը:
«2018թ.-ին մեծ ուշադրություն ենք դարձնելու ոչ միայն վերջին 10 տարիների ընթացքում Արցախում բավականին զարգացած մշակութային տուրիզմին, այլև դիվերսիֆիկացնելու ենք զբոսաշրջային արդյունքը: Մեր գործառույթներից է լինելու նաև նոր զբոսաշրջային պրոդուկտի ստեղծումը, զարգացումը և տարածումը պոտենցիալ զբոսաշրջիկների և ընկերությունների շրջանակում: Զբոսաշրջային պրոդուկտը կրելու է ոչ միայն մշակութային, այլև ժամանցային և արկածային բնույթ, որն ապահովելու է մեծ առաջընթաց, և այն ծրագրերը, որոնք նախանշվելու են գալիք տարի, էլ ավելի են խթանելու զբոսաշրջիկների քանակի ավելացմանն Արցախում»,- ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Շուշիի գորգերի թանգարանում մշտական ցուցադրության է ներկայացված 120 գորգ
- Գանձասարում կայացավ «Գանձասար» գորգերի համալիրի օրհնման արարողությունը
- Ստեփանակերտում կայացել է «Դադիվանք» ֆիլմի առաջնախաղը
- Արցախ այցելող զբոսաշրջիկների թվի աճ է գրանցվել
- «Ուզում ես երջանկությունից լացել». Ռուս զբոսաշրջիկն այցելել է Տաթև ու Գանձասար
- «Արցախի Տիգրանակերտի աղյուսաշեն կառույցները» ներկայացվել են Լիոնում կայացած միջազգային կոնգրեսում
- Նիկոլ Դումանի տուն-թանգարանը նպաստել է Արցախի զբոսաշրջային ներուժի զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը. տնօրեն
- Իտալացի մասնագետը՝ Դադիվանքի որմնանկարների մասին. Այստեղ ուրիշ բան կա, որի մասին չգիտեի
- Նոր բացահայտումներ՝ Տիգրանակերտից (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին