«Նախընտրական սպորտ»՝ Պուտինը հոկեյ է խաղացել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Կրեմլի պատերի մոտ տեղի ունեցած Գիշերային հոկեյի լիգայի ընկերական հանդիպմանը:
ՌԴ նախագահի պաշոտնական կայքին հղում անելով՝ այս մասին գրել է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Երեկ ուշ երեկոյան Վլադիմիր Պուտինը մասնակցել է Գիշերային հոկեյի լիգայի ընկերական հանդիպմանը, որը տեղի է ունեցել Կարմիր հրապարակում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Գիշերային հոկեյի լիգան հիմնադրվել է 2011 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Պուտինի և ռուսական հոկեյի վետերանների նախաձեռնությամբ։ Հիմնական նպատակն է բարձր տարիքի մարդկանց ներգրավումը սպորտում, ինչպես նաև Ռուսաստանում հոկեյի՝ որպես ազգային սպորտաձևի հանրայնացումը։
Լուսանկարները՝ ՌԴ նախագահի պաշտոնական կայքից։