Մշակույթ 18:37 25/12/2017 Հայաստան

Ալարկոտությունը բերեց նրան, որ ստեղծենք մեր երգերը. «Որդան կարմիր»

Հայկական «Որդան կարմիր» ռոք խումբը ԱՄՆ-ում 45-օրյա շրջագայությունից վերադարձել է Հայաստան՝ նոր տպավորություններով ու ծրագրերով: Panorama.am-ի հետ զրույցում խմբի վոկալիստ Վահան Պողոսյանը խոսեց ԱՄՆ-ի հյուրախաղերի, նոր «Լաո» ձայնասկավառակի, կատարված աշխատանքի ու ապագա ծրագրերի մասին:

- Ձեր խումբը նոր չէ, սակայն որպես սկիզբ՝ ուզում եմ, որ Դուք ներկայացնեք՝ ինչպե՞ս կցանկանայիք՝ Ձեզ ճանաչի ընթերցողը:
- Մենք «Որդան կարմիր»-ն ենք, որ արդեն որպես խումբ գոյություն ունենք 10-12 տարի՝ 2005 թ.-ից, Վանաձորում է ձևավորվել, բոլորս վանաձորցիներ ենք, ես ու կիթառիստը հին ընկերներ ենք, համադասարանցիներ: Հենց մենք էլ կազմավորեցինք խումբը, հետո մեզ միացան Գալստյան Դավիթը, Պայքարը Չախոյան, սկսեցինք մեր երաժշտությունը ստեղծել, այն դարձավ «Որդան կարմիր»-ի ոճ, որը ալտերնատիվ ֆոլկ ռոք կարելի է անվանել: Արդեն ունենք երկու ձայնասկավառակ՝ երկու ալբոմ, մեկը՝ «A4»-ը, թողարկվել է 2013-ին, մյուսն այս սեպտեմբերին թողարկվեց, այն անվանվեց «ԼԱՈ»: Այս ձայնասկավառակը մեզ համար հետաքրքիր է նրանով, որ ամբողջովին հայալեզու երգեր են, մեծ մասամբ՝ ժողովրդական երգերի մշակումներ՝ ռոք երգերի ոճում՝ ալտերնատիվ, մետալ: Այդ երգերը նոր չեն մշակվել ու ձայնասկավառակ դարձել, դրանք մեր գործունեության տարիների ընթացքում հղկվել են, ինչ-որ տեսքի եկել, հիմա արդեն ընդգրկվել են ալբոմի մեջ: Ալբոմում տեղ է գտել «Զարթիր, լաո» հայտնի երգը, մենք էլ որոշեցինք երգի մեր մեկնաբանությունը անվանել «Լաո», ալբոմն էլ անվանել «Լաո»՝ որպես մանուկ, այն մեր «լաո»-ն է, մեր երեխան, որով հպարտ ենք շատ: Գաղափարը, իմաստն այն է, որ մենք ուզում ենք՝ հայ երիտասարդությունը, մարդիկ, ովքեր քիչ էին առնչվում մեր ազգային երաժշտության հետ, «Որդան կարմիր»-ի միջոցով, ժամանակակից լուծումներով ավելի հաղորդակից լինեն մեր հայկական երաժշտությանը, այսպես ճանաչեն, գնան ակունքները, ուսումնասիրեն, որովհետև երբեմն, երբ մի բան տալիս ես մարդուն՝ իրեն հասանելի լեզվով, դա ավելի լավ է ընկալվում: Այս ալբոմն առաջին անգամ ներկայացվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

- Այնտեղ, որքան գիտեմ, հյուրախաղերի էիք:
-Այո, Կալիֆորնիայի համալսարանից՝ հայկական բաժնից, մեզ հրավիրել էին ամենամյա Innovate Armenia փառատոնին: Գնացինք այնտեղ, ներկայացրեցինք «Լաո» ձայնասկավառակը, շատ լավ ընդունվեց, զարմանքով, որովհետև շատերը չէին պատկերացնում՝ ինչ կա Հայաստանում, ինչեր կան, ինչ տիպի մտածողություն և այլն: Շատ տպավորված ենք մեր այնտեղի համերգներով:

-Միայն հայ հանդիսատես էր, թե՞ կային նաև ամերիկացիներ:
-Չէ, տարբեր ազգեր էին՝ տեղացիներ էին, ամերիկացիներ, հայեր: Նվագեցինք «Վիսկի գոու-գոու»-ում՝ Հոլիվուդում: «Վիսկի գոու-գոու»-ն հայտնի է նրանով, որ 1964 թվից կա, ու համաշխարհային լեգենդները՝ ռոք երաժշտության լեգենդները բոլորը այնտեղ նվագել են, կարելի է ասել՝ այնտեղից են սկսել՝ Ռոլլինգ Սթոունզ, Բիթլզ, Լեթ Զեփլին, ժամանակակիցներից System of a Down-ն է այնտեղ նվագել: Մեզ համար մեծ ոգևորություն, պատիվ էր այդ բեմում նվագելը, հետաքրքիր զգացողություններ էին, այդ բոլորի էներգետիկան զգացվում էր, փոխանցվում էր:

- Թեպետ ընկերներ եք եղել, բայց ե՞րբ եղավ այն հանդիպումը, երբ հասկացաք, որ պիտի խումբ ձևավորեք, և ո՞վ էր նախաձեռնողը:
- Սկիզբը շուտ է եղել, ես այն ժամանակ 20-21 տարեկան էի, Վանաձորում մանկավարժական ինստիտուտում էի սովորում, այդ տարիներից սկսեցի հետաքրքրվել երաժշտությամբ. Ընդհանրապես ուշ եմ սկսել հետաքրքրվել, ու մանավանդ՝ ռոք երաժշտությամբ: Այն ժամանակ ավելի թեթև բաներ էինք լսում՝ բլյուզային ինչ-որ գործեր, միշտ ձգում էր էլեկտրակիթառը: Մենք Դավիթի հետ նույն ալիքի մեջ էինք, մանկության ընկերներ էին, երկուսս էլ տարված էինք կիթառով, գնում էինք դասերի, սովորեցինք առաջին երեք-չորս ակորդը: Մեզ սովորեցնում էին ուրիշի երգեր նվագել, հայտնի երգեր, բայց մենք մի քիչ ալարկոտ էինք, չէինք ուզում սովորել, ասում էինք՝ ինչի սովորենք, արի, միանգամից մերը հորինենք, համ էլ կիմանանք՝ ոնց նվագել: Այդ ալարկոտությունը, ծուլությունը բերեց նրան, որ սկսեցինք զուտ մերը ստեղծել, 2-3 երգ այդպես ստեղծվեց, հետո մտածեցինք՝ իսկ ինչու՞ չնվագենք: Այդ ժամանակ Վանաձորում շատ խմբեր կային, մենք էլ նայում, ոգևորվում էինք այդ խմբերով, ուզում էինք բեմ բարձրանալ, որ հանդիսատեսը մեզ տեսներ, մեր երգերը նվագեինք: Այն ժամանակ առանձնապես ասելիքի կամ անելիքի մեջ չէինք խորանում, երիտասարդ կրքեր էին, բայց այդ ամենը ժամանակի ընթացքում զարգացավ, դարձավ, այսպես ասած, կարիերա, մասնագիտություն, ապրելու ձև, դարձավ «Որդան կարմիր»: Երբ Դավիթի հետ նոր էինք սկսել, այն ժամանակ մեր խմբի անունը «Սենեքսիս» էր, սովորական խումբ էր, էլի, Վանաձորյան ռոք խմբերից: Վանաձորում ռոք խմբեր միշտ եղել են, ասում են՝ ռոքի մայրաքաղաք, դա երևի աուրայից է, միշտ ստեղծվում են ռոք խմբեր, որոնք հետաքրքիր պրոդուկտ են տալիս: Հետո, երբ ավելի լրջացավ, որոշեցինք հայկական ինչ-որ անուն տալ, ես առաջարկեցի «Որդան կարմիր», որովհետև լսել էի որդան կարմիր ներկի մասին պատմություններ: Տատս Ղարաբաղից էր, իր հետ մի գորգ էր բերել, որ որդան կարմիրով էր ներկված, այնտեղ կային նախշեր, որոնք ինձ միշտ դուր էին գալիս: Որոշեցինք խումբն այսպես կոչել, հետո առաջացավ փիլիսոփայությունը՝ մենք էլ այնպիսի բան ստեղծենք, որ որդան կարմիրի նման դարերի մեջ չխամրի, ու այդպես՝ քարը քարին դնելով կառուցվեց, դարձավ «Որդան կարմիր»-ի ներկա վիճակը, որը դուրս է գալիս, հյուրախաղերի է գնում, աշխարհում արդեն բավական երկրներում է եղել՝ Անգլիա, Գերմանիա, Իսպանիա, Ռուսաստան, Ուկրաինա, արդեն երկու անգամ՝ ԱՄՆ-ում, առաջին անգամ՝ Թեքսասում, որտեղ միջազգային փառատոնի ենք մասնակցել, առաջին հայկական խումբն էինք, որ նվագեցինք, Ցեղասպանությանը նվիրված երգ ենք կատարել, այդ հարցերը բարձրաձայնեցինք, մի խոսքով՝ դարձավ «Որդան կարմիր», որը որոշակիորեն հայտնիություն ունի արդեն տարբեր երկրներում, մանավանդ՝ հայերի մեջ, ու շատ լավ է ընդունվում:

- Ասում են՝ ռոքը սովորական տղաների զրույց է: Աղջիկներն այդ զրույցին կարո՞ղ են մասնակցել:
- Ես չէի ասի՝ ռոքը միայն տղաների համար է, որ «ամենատղավարի» բաներից մեկն է, շատ աղջիկներ կան հենց ռոք երաժշտության մեջ, կատարողներ, որ ճանաչման, բարձունքների են հասել, շատ լավ ռոք երգող աղջիկներ կան ինձ համար, ինձ շատ դուր են գալիս: Չէ… պարզ է՝ տղամարդիկ մի քիչ ավելի բրուտալ են, մանավանդ մետալ երաժշտության կատարման առումով սովոր ես, որ պետք է տղամարդկանց տեսնես, բայց ռոքն անպայման աղջիկների համար էլ է:

- Մարդկայնորեն՝ բնավորությամբ, հատկանիշներով ինչպե՞ս եք լրացնում իրար խմբի անդամներով:
-  Շատ տարբեր ենք, շատ դժվար է ստեղծագործելը իրար հետ՝ տարբեր ճաշակներ, տարբեր պատկերացումներ՝ երգի, «Որդան կարմիր»-ի մասին, բայց դա էլ հենց Որդան կարմիրն է, որը մեր՝ այսքան տարիներ իրար հետ մնալու բանաձևն է, որ կարողանում ենք կոմպրոմիսների գալ, ստեղծագործում ենք, միասին ենք ստեղծագործում, հասնում ենք այն վիճակին, որ բոլորը ներդրում ունենան տվյալ ստեղծագործության մեջ, բոլորին ճաշակային առումով դուր գա, ասելիքի առումով դուր գա:

- Թիմը հիմա ամբողջակա՞ն է, թե՞ պատրաստ եք նոր անդամների ընդունել ձեր թիմ:
- Չէ, թիմն ամբողջական է, երբևէ չենք մտածել՝ որևէ մարդ ավելանա մեզ մոտ: Միշտ մտածել ենք՝ կհամագործենք ինչ-որ երաժիշտների հետ, բայց որ կազմ փոխվի կամ մարդիկ ավելանան, դա ամենաանցանկալի բանն է: Մենք արդեն 20 տարի է՝ իրար հետ ենք՝ որպես ընկերներ, չենք պատկերացնում՝ ուրիշ ում հետ կարելի է այդքան անմիջական լինել ու ստեղծագործել, որովհետև ստեղծագործելն էլ, կարելի է ասել, բավական ինտիմ բան է. դու պետք է այդ մարդուն այնքան վստահես, քո պատկերացրածը, որ սկզբնական սաղմնային վիճակում գուցե այնքան էլ հաճելի բան չէ, գեղեցիկ չէ, տաս նրան, ու այդ մարդը հասկանա. դա ժամանակի բան է: Ընտանիք է, տարիների ընթացքում իրար հասկացել են, իրար հետ ապրել, կոպիտ ասած՝ մի ամանից հաց են կերել: Ու հիմա էլ, որ մենք գնում ենք Հայաստանից դուրս՝ ԱՄՆ-ում էինք, ու շատերն էին ասում, որ ներկայում շատ բարդ է խումբ ունենալը, որովհետև բոլորը ձգտում են անհատապես իրենց ցույց տալ, առաջ տանել իրենցը: Ընդհանուր գաղափարի շուրջ հիմա հավաքվելը դժվար է: Ասում են՝ խումբ հասկացությունը մնացել է 90-ականներին, մենք էլ 90-ականներից ենք, հիմա նայում են մեզ, ոգևորվում, ասում՝ նայի, խումբ են:

-Ստեղծագործողներից յուրաքանչյուրն ինչ-որ նպատակակետ ունի, որին ձգտում է: Ո՞րն է ձեր նպատակակետը, ինչի՞ եք այս պահին ձգտում:
- Դե, ցանկանում ենք մեր գործը միշտ հնարավորինս լավ անել ու այն, ինչ անում ենք, դրա համապատասխան էլ ստանանք՝ թե ընկալումով, թե գնահատականով, թե ֆինանսական մասով: Եթե դու ամբողջ կյանքդ նվիրում ես այս ամենին, բնականաբար նաև ակնկալում ես ֆինանսական ինչ-որ բաներ, որոնք տվել ես ու պետք է քեզ ինչ-որ ձևով վերադառնան, քանի որ առանց այդ էլ այդ ստիմուլը, մոտիվացիան մի քիչ խամրում է, ձգտում ենք նրան, որ ասենք մեր ասելիքը, ոգևորենք մարդկանց. Ամենակարևոր բանը, մենք միշտ հավատացած ենք, ինչ-որ մեկին ոգևորելն է՝ լավ բան անելու, ստեղծագործելու, մի բան կառուցելու համար: Դա մեր կարևորագույն առաքելությունն է, որովհետև մենք ոգևւորվել ենք ուրիշ արտիստներից, օրինակ ես՝ System of a Down-ից: Սկսել եմ ռոք երաժշտությամբ զբաղվել, խումբ ենք ունեցել, մեզ Վանաձորում լսել են շատ երիտասարդներ, Երևանում, ոգևորվել են մեր երաժշտությամբ, նրանք էլ են սկսել ստեղծագործել, ինչ-որ մարդկանց բան ասել, մշակույթ ձևավորել, կրթել. Մշակույթը հասարակությանը կրթող ամենակարևոր գործիքն է, մենք ուզում ենք, որ այդ շղթան շարունակվի, չխաթարվի, մեկը մեկին ոգևորելով առաջ գնա: Եվ բնականաբար, դրա հետ մեկտեղ՝ դու ուզում ես հասնել քո պատկերացրած ճանաչմանը, վիճակին, ապրելակերպին և այլն:

-Երբ նոր էիք սկսում, ի՞նչն էր Ձեզ ուժ տալիս, ի՞նչն էր կոտրում, թևաթափ անում:
- Ուժ էին տալիս System of a Downի երգերը, մեր սիրած խմբերի համերգները՝ Tool , Korn, Rage against the machine, Audioslave, նայում էինք այդ համերգները, բազմահազարանոց ստադիոնները, ու դրանից ուժ էինք ստանում: Մենք միշտ համեմատվել ենք դրսի ամենակայացած, ամենամեծ խմբերի հետ, մենք էլ ենք ձգտել դրան: Դա մեզ ուժ էր տալիս, որովհետև դա մի տեղ է, ուր անընդհատ կարող ես գնալ, հիմա մենք դրա ճանապարհին ենք ու չգիտես՝ ինչքան կգնանք: Իսկ կոտրում է երբեմն… այսինքն՝ ոչ թե կոտրում է, այլ մոտիվացիան է պակասում, երբ առաջ են գալիս կենցաղային տարատեսակ դժվարություններ, խնդիրներ, ֆինանսական և այլ, երբ բախվում ես դրանց, քո ժամանակը, որ պետք է տրամադրեիր ստեղծագործելուն, երգելուն, ստիպված ես լինում տրամադրել այլ հարցեր լուծելուն: Դա ամենասպանող բանն է երաժշտի ու ցանկացած արվեստագետի համար: Արվեստագետը պետք է հնարավորինս ապահով պայմաններում լինի, որ կարողանա շարունակել, այն ժամանակների նման սոված նկարիչ, սոված արվեստագետ վիճակներն այս ժամանակի հետ մի քիչ դժվար է կցել:

-Ովքե՞ր են Ձեր հանդիսատեսը, հստակ տարիքային խումբ կա՞:
- Տարբեր է, գիտեք, 16 տարեկանից, որ արդեն սկսում են ռոք լսել, մինչև 50-60 տարեկան մարդիկ կան: Պարզ է՝ երիտասարդներն ավելի շատ են, 20-33 տարեկաններն ավելի շատ են, բայց տարբեր են, ազգությամբ էլ են տարբեր: Երբ դրսում ենք լինում, գալիս են, այնպիսի բաներ են ասում, որ մտածում ես՝ իրո՞ք քո նվագածը, հայկական երգերն այդքան ազդել են այդ մարդու վրա, որ ասում է՝ ես սրանից հետո գնալու եմ, գտնեմ ձեր բոլոր երգերը, լսեմ ու ասեմ, որ իմ բոլոր ընկերներն էլ լսեն: «Որդան կարմիր»-ն ինձ համար ինչով է հետաքրքիր, որ ոչ շատ թեթև է, ոչ շատ ծանր, դեթ մետալ չի, փոփ ռոք չի, ոչ էլ զուտ ֆոլք ռոք է, այդ ամենի մեջ է, ամեն ինչին է դիպչում, տարբեր թեմաների՝ մարդկային զգացմունքներին, սոցիալական, քաղաքական թեմաներին, դրանով է պայմանավորված, որ հետաքրքիր է տարբեր տեսակի լսարանների համար:

-2018-ի Ձեր ծրագրերից կպատմե՞ք, Հայաստանում մենահամերգ նախատեսվու՞մ է:
- Անպայման, համերգներ լինելու են 2018 թ., նախ՝ ավելի շատ կենտրոնանալու ենք տեսահոլովակներ ունենալու վրա, նոր երգեր են լինելու: Արդեն կա 3-4 պատրաստ երգ, որոնք արդեն իրենց ժամանակին լույս կտեսնեն, յութուբում, մեր ֆեյսբուքյան էջով և այլ կերպ արդեն կտարածվեն: Մեր կարևորագույն ցանկություններից ու նպատակներից մեկն էլ այն է, որ այս տարի նույնպես դուրս գանք երկրից՝ ԱՄՆ հյուրախաղերի գնանք, որովհետև այս անգամ՝ 2017-ին գնացինք, շատ տպավորված ենք, զգացինք, որ մեզ այնտեղ սպասող կա: Ամենակարևոր բանը, որ զգացինք, այն է, որ այս 10 տարիներին մեր՝ այստեղ արածը համացանցի, տեխնոլոգիաների շնորհիվ հասել է այնտեղ, և դու երբ գնում ես այնտեղ, արդեն որոշակիորեն ճանաչված ես:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:56
Ի՞նչ ուղերձ է հղում սահմանին կանգնած զինծառայողին Սասունը. Տիգրան Աբրահամյան
«Ի՞նչ ուղերձ է հղում սահմանին կանգնած զինծառայողին այն մարդը, ով լինելով Փաշինյանի մերձավոր զինակիցն ու Երկրապահի ղեկավարը, ասում...
Աղբյուր` Panorama.am
09:46
Անի Քոչար. Ես երբեք չփորձեցի դուր գալ, չվախեցա չընդունվելուց
«Ես երբեք չփորձեցի դուր գալ, չվախեցա չընդունվելուց, համարձակվեցի լինել նա, ով եմ և աշխատել ինքս ինձ վրա, ձգտելով ավելի լավին, հենց ինձ...
Աղբյուր` Panorama.am
09:32
Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել զինվորականի մասնակցությամբ վթարի մասին
ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել զինծառայողի մասնակցությամբ  Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մասին։...
Աղբյուր` Panorama.am
09:28
Միշել. Մտադիր ենք Վրաստանի հարցը քննարկել նոյեմբերին կայանալիք ԵԽ նիստում
«Հետևելով Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ ես մտադիր եմ Վրաստանի հարցը մտցնել Բուդապեշտում կայանալիք ԵԽ ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:08
Այս գիշեր օդի ջերմաստիճանը կնվազի
Երևանում հոկտեմբերի 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ այսօր ցերեկը Երևանում կանխատեսվում է +16-+18 աստիճան տաքությու,...
Աղբյուր` Panorama.am
08:57
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:09
Յիհլավայի միջազգային փառատոնին «1489» ֆիլմի ցուցադրությունից առաջ հանդիսատեսը մեկ րոպե լռությամբ հարգել է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը
Հոկտեմբերի 27-ին առավոտյան ժամը 10;00-ին չեխական Յիհլավայի միջազգային 28-րդ կինոփառատոնի հաղթանակած ֆիլմերի «Համաստեղություններ»...
Աղբյուր` Panorama.am
22:21
Առաջին անգամ Թրամփն առաջատար է ոչ միայն ճոճվող բոլոր նահանգներում, այլև ընտրողների շրջանում. Սուրեն Սարգսյան
Միջազգահնագետ Սուրեն Սարգսյանը գրել է. «Իր քաղաքական կարիերայի ընթացքում առաջին անգամ Թրամփն առաջատար է ոչ միայն ճոճվող բոլոր...
Աղբյուր` Panorama.am
22:10
Սասո՛ւն, թե՛ Արցախի հանձնման, թե՛ Սպարապետի նպատակների զրոյացման հեղինակը շեֆդ՝ Նիկոլն է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.   «Սասո՛ւն, թե՛ Արցախի հանձնման, թե՛ բանակի կազմաքանդման, թե՛ Սպարապետի նպատակների...
Աղբյուր` Panorama.am
21:48
Զուրաբիշվիլի. Չենք ճանաչում այս ընտրությունները, վաղը ժամը 19:00-ին հրավիրում եմ Ռուսթավելի
«Ուզում եմ ասել՝ որպես այս պետության միակ անկախ ինստիտուտ, որ ես չեմ ճանաչում այս ընտրությունները, դա չի կարող ճանաչվել, քանի որ դա նույնն...
Աղբյուր` Panorama.am
19:32
ՀՀ ԶՈւ զինծառայողի մասնակցությամբ խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում
Հոկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատվածի բաժանարար գոտու կամրջի հարևանությամբ...
Աղբյուր` Panorama.am
18:17
Վրաստանը ՌԴ-ի հետ դիվանագիտական ամուր հարաբերություններ կառուցելու ծրագիր չունի. Կոբախիձե
Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, ոչ էլ դրանք կառուցելու պլաններ ունի; Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ամենօրյա պղտոր տեղեկատվական հոսքերում հեշտ է մոռանալը, թե սրանցից ով ով է. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է «25 տարի առաջ այս օրը Նաիրի Հունանյանն իր հանցակիցների հետ Ազգային ժողովում 8...
Աղբյուր` Panorama.am
17:43
Չափազանց դժգոհ եմ. Անահիտ Բախշյանը՝ Հոկտեմբերի 27-ի գործով իշխանության քայլերի մասին
«Խոստում տալը, պարզվում է՝ հեշտ է, բայց իրականացնելը չգիտեմ՝ դժվար է, թե անցանկալի է»,- ԱԺ բակում լրագրողների ասաց Հոկտեմբերի 27-ի...
Աղբյուր` Panorama.am
16:05
Փաշինյանը Խաչատուրյանի և Սիմոնյանի հետ ծաղիկներ է դրել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակի կոթողի մոտ
Նիկոլ Փաշինյանը Հանրապետությաը Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի  Ալեն Սիմոնյանի հետ ծաղիկներ է խոնարհել ԱԺ այգում կանգնեցված...
Աղբյուր` Panorama.am
15:00
1999 թվականի հոկտեմբերի 27-ը մեր երիտասարդ պետականության պատմության մեջ թերևս շրջադարձային էր. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին Նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «1999 թվականի հոկտեմբերի 27-ը մեր երիտասարդ պետականության պատմության մեջ թերևս շրջադարձային...
Աղբյուր` Panorama.am
14:26
Սա Ռուսաստանի խաղերն է. Սասուն Միքայելյան
«Երկրապահը չի կարող գալ, կանգնել հրապարակում ու մեկին գոռալ՝ դավաճան, որ իմանան Երկրապահը հզոր կառույց է»,- հոկտեմբերի 27-ին...
Աղբյուր` Panorama.am
13:56
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
13:50
2019-2024 թթ. ընթացքում Հոկտեմբերի 27-ի գործի վարույթի ընթացքում հարցաքննվել է 24 վկա, 4 դատապարտյալ. Գլխավոր դատախազություն
«2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու...
Աղբյուր` Panorama.am
12:27
Այգեստան թաղամասի տներից մեկում հայտնաբերել են տղամարդու մարմին
Հոկտեմբերի 27-ին, ժամը 04։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են...
Աղբյուր` Panorama.am
12:13
Անդրանիկ Քոչարյանը մտավախություն ունի, որ նոր Հոկտեմբերի 27 կլինի
«Արդեն 25 տարի է առանց Վազգենի, բայց միշտ վազգենի հետ»,- Եռաբլուրում ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ Հոկտեմբերի 27-ի...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ակնհայտ է, որ ՀԱՊԿ և ԵԱՏՄ կառույցները որոշ ժամանակ անց կորցնելու են իրենց արդիականությունը. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Դեռ նախորդ տարի էի գրել BRICS-ի հնարավոր հաջողության մասին, կարծում եմ կա իմաստ կրկին...
Աղբյուր` Panorama.am
10:42
Իսրայելը շարքից դուրս է հանել Իրանի բալիստիկ հրթիռների արտադրության կարևոր տարրը
Իսրայելի հարվածն Իրանին շարքից դուրս է հանել Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի կարևոր բաղադրիչը: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով...
Աղբյուր` Panorama.am
10:19
Թրամփի հաղթանակի դեպքում Վրաստանի ընդդիմությունը կմնա որբ. Ստեփան Դանիելյան
Վրաստանի անկայուն իրավիճակը կախված կմնա մինչեւ ԱՄՆ ընտրությունները։ Թրամփի կոնտրագենտը Եվրոպայում Օրբանն է, ով հաղթանակի կապակցությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:08
Վրաստանի ընդդիմությունը հրաժարվել է ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են ճանաչել խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
09:51
Այսօր Փարաքար համայնքի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
ՆԳՆ փրկարար ծխառայությունից հայտնում են «Իրազեկում. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։...
Աղբյուր` Panorama.am
23:02
«Վրացական երազանք»-ը 90 մանդատ կստանա. Մամուկա Մդինարաձե
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստանում է խորհրդարանական մեծամասնություն կամ 150 մանդատից մոտ 90-ը։ «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
22:47
Արմավիր-Լուկաշին ավտոճանապարհին մեքենաներ են բախվել
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 26-ին, ժամը 20:14-ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Լուկաշին...
Աղբյուր` Panorama.am
22:42
Տեր Հեթում. Հանցագործներն անպայման կհայտնաբերվեն և կստանան իրենց պատիժ
Գուգարաց թեմի Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ տեր Հեթում քահանա Թարվերդյանը, անդրադառնալով Ախթալայի վանքի կողոպուտին, գրում է....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ավանդական երգ ու պար, համեղ ուտեստներ. Ղափամայի տոն՝ Երևանում
19:51 25/10/2024

Ավանդական երգ ու պար, համեղ ուտեստներ. Ղափամայի տոն՝ Երևանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}