Ավստրիայի վարչապետ. «Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում»
Ավստրիայի նորընտիր վարչապետ Սեբաստիան Կուրցը անդրադարձել է Թուրքիայի եվրաինտեգրման խնդրին:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, գերմանական «Bild» թերթի հետ զրույցում Կուրցը վերահաստատել է Թուրքիայի հարցում ավելի վաղ իր արտահայտած դիրքորոշումը. «Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում»:
Անդրադառնալով նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությանը, թե յուրաքանչյուր եվրոպական երկիր պետք է որոշակի քանակությամբ փախստականներ ընդունի, Կուրցը նշել է, որ ԵՄ երկրները իրենք պետք է որոշեն, թե որքան գաղթականի են ուզում ապաստան տալ:
Օրեր առաջ Ավստրիայի վարչապետի պաշտոնում ընտրված 31-ամյա Սեբաստիան Քուրցը Եվրոպայի ամենաերիտասարդ վարչապետն է: Նա հայտնի է Թուրքիայի եվրաինտեգրման հարցում իր բացասական դիրքորոշմամբ, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել է նաև Ավստրիայի արտգործնախարարի պաշտոնում եղած ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- Սեբաստիան Կուրցը ստանձնեց Ավստրիայի կառավարության ղեկը
- Ավստրիայի արտգործնախարար. «Էրդողանը ցուցադրում է բռնատիրական հատկանիշներ»
- Ավստրիայի կանցլերը բացառում է Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին
- Ավստրիայի ԱԳ նախարարն արգելել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի մուտքն իր երկիր
- Սեբաստիան Կուրց. Վիեննան պատրաստ է շարունակել օժանդակել նրանց, ովքեր կցանկանան իրականացնել քաղաքական երկխոսություն
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին