Ռուսական ԶԼՄ-ներում Նժդեհի մասին բացասական նյութեր տեղ են գտնում Ադրբեջանի ջանքերով. մեդիափորձագետ
«Ռուսական մամուլում Գարեգին Նժդեհի մասին բացասական նյութեր գլխավորապես տեղ են գտնում Ադրբեջանի ջանքերով: Սրանք Կրեմլի կողմից պատվիրված ռեպորտաժներ կամ հաղորդումներ չեն, քանի որ հայկական կողմի բողոքից անմիջապես հետո հեռացվում են հեռուստաալիքների յութուբյան էջերից: Ավելին, մի քանի օր անց եթեր են հեռարձակվում հայամետ շեշտադրումներով հաղորդումներ»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով ՌԴ պաշտպանության նախարարության «Զվեզդա» ալիքով վերջերս եթեր հեռարձակված հակահայ թողարկմանը:
Նրա խոսքով, ադրբեջանցիները տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսում հակահայ նյութեր պատվիրելու և տարածելու համար: Սակայն շատ լրատվամիջոցներ, անգամ գումարի դիմաց, հրաժարվում են այդպիսի նյութեր պատրաստել: Այս գործում մեծ դերակատարություն են ունենում ռուսական ԶԼՄ-ներում բարձր պաշտոններ զբաղեցնող հայերը:
Տիգրան Քոչարյանի խոսքով, սակայն, հույսը չպետք է այս հանգամանքի վրա դնել և «արխայինանալ»:
«Մենք տարբեր հարթակներում պետք է ավելի ակտիվ աշխատենք և հասկանանք, որ ռուսական լրատվամիջոցներում թոփ պաշտոններ զբաղեցնող հայերը միաժամանակ ՌԴ քաղաքացիներ են և պարզ չէ՝ պետական շահերի բախման ընթացքում ինչ դիրք կգրավեն»,- նշեց մեդիափորձագետը՝ օրինակ բերելով հատկապես «Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին:
Հարակից հրապարակումներ`
- «Զվեզդա»-ի ղեկավարությունը պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին և ընդունել, որ եղել է ոչ կոռեկտ գնահատական
- Ռուսաստանն անընդհատ փորձում է ցույց տալ իր՝ պատերազմում հաղթած սերնդին արժանի լինելը. Հայկ Բալանյան
- «Ռուսաստանը լկտիանում է»
- ՀՀԿ-ն Նժդեհի մասին նյութեր է ուղարկելու ռուս գործընկերներին
- Մարիա Զախարովայի՝ Նժդեհի արձանի մասին անդրադարձին հետևել է ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան