Կոբզոնին հանել են Մշակույթի նախարարության փորձագիտական խորհրդից
ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին հրամանագիր է ստորագրել՝ ժողովրդական արտիստ, Պետդումայի՝ մշակույթի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Իոսիֆ Կոբզոնին նախարարության փորձագիտական խորհրդի կազմից հանելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:
Ավելի վաղ Կոբզոնը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել ՌԴ մշակույթի նախարարի անունով, որում տեղեկացնում է Մշակույթի նախարարությանը կից փորձագիտական խորհրդից դուրս գալու մասին: Կոբզոնը նշել էր, որ չի ցանկանում հաշտվել արտիստներին խրախուսող և կոչումներ տվող այդ խորհրդի որոշումների սուբյեկտիվության հետ:
Նրա հայտարարությունը մշակույթի նախարարությունում զարմանքով էին ընդունել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան