Սոբչակը փաստաթղթերը հանձնել է ԿԸՀ
Լրագրող և հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը երկուշաբթի օրը նախագահի առաջադրման անհրաժեշտ փաստաթղթերը հանձնել է ՌԴ կենտրոնական նտրական հանձնաժողով։ Այս մասին հայտնում է «Վեստի.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստիին»։
Իրեն «բոլորի դեմ» թեկնածու հռչակած Սոբչակը դարձել է երրորդ կին թեկնածուն։ Ավելի վաղ նախագահի պաշտոնում իրենց թեկնածությունն էին առաջադրել նաև «Պետրոստալ» մետալուրգիական գործարանի կռունկավար Նատալյա Լիսիցինան՝ «Ռուսական միացյալ աշխատանքային ճակատ» կուսակցությունից, և «Կանացի երկխոսություն» կուսակցության նախագահ Ելենա Սեմերիկովան:
Հարակից հրապարակումներ`
- Սոբչակը ներկայացրել է նախընտրական ծրագիրը
- Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին
- Սոբչակը Պետերբուրգում նախընտրական շտաբ է բացել
- Վլադիմիր Ժիրինովսկին ՌԴ նախագահի թեկնածու առաջադրվեց
- Պեսկովը մեկնաբանել է նախագահական ընտրություններում Սոբչակի մասնակցության հարցը
- Ամերիկյան ԶԼՄ-ներ. Քսենիա Սոբչակը` ՌԴ նախագահ