2017 թվականին Սևանա լճից բացթողնված ջրաքանակը կազմել է 266.757 մլն խմ
Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 25-ի դրությամբ կազմել է 1900.42մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ (1900.47մ) նվազել է 0.05 մ-ով: Այս մասին այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արժվիկ Մինասյանը:
2017թ․ համար Սևանա լճից ոռոգման նպատակով սահմանվել է մինչև 270 մլն խմ չափաքա¬նակ: Բացթողնված ջրաքանակը կազմել է 266.757 մլն խմ., ինչը 99.622 մլն խմ-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Դեկտեմբերի 18-ի դրությամբ Սևանա լիճ Արփա-Սևան ջրատարով տարեսկզբից մուտք է գործել շուրջ 109.290 մլն. խմ ջրաքանակ, ինչը 10.559 խմ–ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Սևանա լճի ջրի թափանցիկությունըն էլ 2017 թվականին եղել է 13 մետր:
Նշվեց նաև, որ «Սևան» ազգային պարկի ջրածածկման ենթակա անտառտնկարկներով տարածքներից 2017 թ․ մաքրվել է 78.1 հա տարածք, որից 64 հա ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին՝ մաքրվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից, 14․1 հա ֆիզիկական անձանց կողմից՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրերով։ Ընդհանուր՝ առմամբ՝ 2005-2017 թվականների ընթացքում մաքրվել է 2064․17 հա տարածք։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում