Մարզիչ. Մարմնամարզության զարգացման համար խնդիրներ կան
Չնայած 2016-ին հայաստանցի մարմնամարզիկներն ավելի շատ մեդալներ ունեին, քան այս տարի, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ավելի շատ գոհ է հենց անցնող տարվա արդյունքներից:
«Ճապոնիայի նման թիմի ենք հաղթել: Արդյունքները կարևոր են, բայց հիմա տղաների առաջ առաջադրանք է դրված անել ամեն ինչ իրենց հնարավորությունների սահմաններում: Այս տարի այդպես էլ եղավ: Ավելին չէին կարող»,-լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով անցնող տարին ասաց մարզիչը:
Հակոբ Սերոբյանն ափսոսում է միայն Արթուր Թովմասյանի համար, ով կարող էր Եվրոպայի առաջնության երկրորդ մրցանակակիր լինել: Վերջինը դարձել է ունիվերսիադայի կրկնակի ոսկե մեդալակիր, այս առումով հայ մարմնամարզիկներից միակն է:
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանն էլ աշխարհի առաջնությունում 5-րդ տեղն է գրավել, մարզիչը համարում է, որ դա մեդալին հավասար է:
Թե Թովմասյանը, թե Մերդինյանը համաձայն են մարզիչի հետ, որքանով կարողացել են աշխատել են, ուժերի ներածի չափով փորձել են կատարել իրենց առջև դրված առաջադրանքները:
Հ. Սերոբյանը հույս ունի, որ ժամանակի ընթացքում ավելի լավ մարզադահլիճ կունենան, ինչն էլ կնպաստի մարզաձևի զարգացմանը:
«Խնդիրներ կան շատ: Բավականին թանկ մարզաձև է: Մենք չենք ուզում միանգամից ամեն ինչի հասնել, մեր արդյունքները տեսնում են, գնահատում են, աջակցում են»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը մեդալ են նվաճել
- Մարմնամարզիկները կմասնակցեն Միխայիլ Վորոնինի անվան միջազգային մրցաշարին
- Հակոբ Սերոբյան. Մեր մարմնամարզիկները լավագույն կատարումներով հանդես եկան աշխարհի առաջնությունում
- ԱԱ. Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը 5-րդն է
- Արթուր Դավթյանը 13-րդն է մարմնամարզության աշխարհի առաջնությունում
- Ունիվերսիադա. Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը՝ ոսկե մեդալակիր
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան