Գրետա Ավետիսյան. 2018-ին Ալիևը դիմելու է բալանսավորված քաղաքականության
«2018-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու, ինչը նշանակում է, որ Իլհամ Ալիևը դիմելու է բալանսավորված քաղաքականության»,-«Տարածաշրջանային զարգացումները 2017թ-ին» թեմայով ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Գրետա Ավետիսյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահը պետք է փորձի գործել այնպես, որպեսզի արևմտյան երկրների քննադատություններին չարժանանա, մյուս կողմից էլ փորձելու է զսպել երկրի ներսում գործող այլախոհներին, ովքեր կարող են երկրում ցնցումներ առաջացնել ու վտանգել իշխանության ղեկին իր մնալը:
Անդրադառնալով տարածաշրջանի՝ հարևանների հետ անընդհատ խնդիրներ ունեցող Թուրքիային, Գ. Ավետիսյանը հիշեցրեց հայ-թուրքական արձանագրությունների շուրջ վերջին զարգացումները, կարծիք հայտնեց, որ դա Հայաստանի համար անսպասելի չէր:
«Ճիշտ է, Հայաստանը լավատեսությամբ սկսեց այդ գործընթացը, բայց չէր բացառում նման զարգացումը»,-ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանն անդրադարձավ Հայաստանի մյուս հարևանին՝ Վրաստանին: Նա կարևորեց վարչապետի այն հայտարարությունը, որ Հայաստանը ֆորսմաժորային իրավիճակում կարող է օգտվել այլընտրանքային միջանցքից:
Մանրամասներպը՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին