Որոշվել են 2017 թվականի Հայաստանի տասը լավագույն մարզիկները
Այսօր հայտնի են դարձել 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկները.
Հենրիխ Մխիթարյան, Արթուր Ալեքսանյան, Լեւոն Արոնյան, Գրիգոր Մխիթարյան, Մաքսիմ Մանուկյան, Հովհաննես Բաչկով, Սիմոն Մարտիրոսյան, Էդգար Ստեփանյան, Արթուր Թովմասյան, Տիգրան Կիրակոսյան:
ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ նախորդ տարիների համեմատ լավագույն մարզիկներին ընտրելու ընթացակարգն այս տարի փոխվել է։ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացված «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հիմնական սկզբունքներից են սպորտի բարձրագույն նվաճումները և Հայաստանի հանրահռչակման գործում ունեցած ներդրումը։
Դեկտեմբերի 11-ից SMS հաղորդագրության միջոցով քվեարկել է հանրությունը, իսկ այսօր տասը լավագույնների իրենց տարբերակները ներկայացրել են հավատարմագրված մարզական լրագրողները։ Առաջին անգամ հանրությունը հավատարմագրված լրագրողների հետ միասին մասնակցել է Հայաստանի տասը լավագույնների ձեւավորմանը։ Համաձայն նոր կանոնակարգի, Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում դասակարգում չկա՝ բոլորն էլ հաղթող են:
Հարակից հրապարակումներ`
- Ռոստոմյան. Լավագույն մարզիկների քվեարկությանը ո՛չ նախարարությունը, ո՛չ ՀԱՕԿ-ը, ո՛չ էլ ֆեդերացիաները չեն միջամտում
- Ի՞նչ սկզբունքով է նախարարությունը որոշում տարվա լավագույն մարզիկներին. պարզաբանում է նախարարը
- ՀԱՕԿ. 10 լավագույն մարզիկներն ընտրվելու են sms քվեարկության և հավատարմագրված մարզական լրագրողների կողմից
- «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մասնակիցների թվում է նաև Հենրիխ Մխիթարյանը