Գեորգի Մարգվելաշվիլի. ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության արդյունքում հայ-վրացական հարաբերությունները չեն տուժել
Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և Վրաստանի կողմից Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը չեն վնասել հայ-վրացական տնտեսական համագործակցությանը: Այս մասին այսօր Թբիլիսիում նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած առանձնազրույցից հետո մամուլի ներկայացուցիչների մոտ հայտարարեց Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Վրաստանի նախագահն իր խոսքում կարևորեց բարեկամ երկրի նախագահի հետ իր հանդիպումը, ջերմությամբ հիշեց նախագահի պաշտոնում իր այցելությունը Երևան և բարձր գնահատեց հայ-վրացական հարաբերությունների մակարդակը:
«Մենք ունենք տնտեսական համագործակցության, ապրանքաշրջանառության աճ: Պետք է նկատեմ, որ նաև զբոսաշրջության ոլորտում աճ ունենք: Կարևորում եմ պարոն Սերժ Սարգսյանի այցը, քանի որ դա ևս մեկ քայլ է երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու ուղղությամբ: Վստահ եմ, որ մենք կարող ենք ավելի խոարցնել համագործակցությունը երկու բարեկամ ժողովուրդների միջև»,- ընդգծեց Վրաստանի նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին