ՍԱՊԾ պետ. Ոչնչացվել և օգտահանվել է շուրջ 60.000 կգ սննդամթերք
Պետական սահմանային վերահսկողության շրջանակներում հայտնաբերվել է խախտման ավելի քան 140 դեպք: Լրագրողների հետ հանդիպմանը նման տվյալներ է ներկայացրել ԳՆ սննդամթերքի անվտագության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը:
Խախտումները վերաբերել են բեռի անվտանգությունը հավաստող կեղծ փաստաթղթերին, լաբորատոր փորձաքննության արդյունքներին կամ փաստաթղթային անհամապատասխանություններին, այդ թվում՝ պետական գրանցման վկայականների և ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագրի բացակայություն, ԵԱՏՄ անդամ երկրների և երրորդ երկրների միասնական ռեեստրում չգրանցված կազմակերպություններից ներկրման փորձեր:
Կարապետյանը նշել է, որ ներդրվել է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգը, Երևանում և Գյումրիում բացվել են սպասարկման նոր կենտրոններ, որակապես փոխվել են ծառայությունների մատուցման որակն ու ընթացակարգը: Սահմանային վերահսկողության ընթացքում գրանցվել է 43.791 հայտ:
«Արդյունքում, լաբորատոր փորձաքննության անհամապատասխանության հիմքով, ոչնչացվել և օգտահանվել է շուրջ 60.000 կգ սննդամթերք, մասնավորապես՝ հավի աղացած միս, չոր կաթնային սիճուկ, կերակրի աղ և այլն, ընդունվել է շուրջ 120 ներմուծումը կասեցնելու որոշում»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին