Կարմիր հրապարակի հոկեյի մրցաշարում հաղթել է Պուտինի թիմը
Գիշերային հոկեյի մրցաշարում, որը տեղի էր ունեցել դեկտեմբերի 22-ին Կարմիր հրապարակում, հաղթել է այն թիմը, որտեղ խաղում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Պետդումայի Սպորտի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վյաչեսլավ Ֆետիսովին:
«Ընկերական խաղի ժամանակ սովորաբար հաղթում է հավասարությունը, բայց հաղթեց այն թիմը, որտեղ նախագահն էր խաղում», - նշել է Ֆետիսովը:
Բացի Վլադիմիր Պուտինից՝ խաղին մասնակցել է նաև ՌԴ պաշտպանության գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան