Ֆելիքս Սարգսյան. Սեղանի թենիսում առաջընթաց կա, բայց տեմպից այնքան էլ գոհ չեմ
Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆելիքս Սարգսյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում ամփոփել է մրցաշրջան 2017-ը:
«Առաջընթաց կա: Պլանով նախատեսված բոլոր միջոցառումները, դեռ մի բան էլ ավելի, կատարել ենք: Մասնակցեցինք Եվրոպայի կրտսեր պատանիների առաջնությանը, որտեղ մեր երկու թենիսիստները մտան 1/32 եզրափակիչ: Մեր մեծահասակները և պատանիները տարվա ընթացքում մրցափորձ ձեռք բերելու նպատակով մասնակցել են մի շարք միջազգային մրցաշարերի, ինչն արդյունք տվել է: Մասնավորապես, Բաթումում՝ մեր հայրենակից, աշխարհի չեմպիոն Սարգիս Սարխոյանի մրցանակների միջազգային խաղարկությունում, որին մասնակցում էր վեց երկիր, մեծահասակների մեջ Մեսրոպ Ղուկասյանը դարձավ հաղթող, իսկ Ռուբեն Գայբակյանը դարձավ մրցանակակիր, իսկ պատանիների մրցաշարում լավագույն եռյակը կազմեցին Ավետ Վասիլյանը, Կարեն Պապյանը և Էդգար Ռաֆայելյանը: Ֆեդերացիան վերջին երեք տարիներին հիմնական ուշադրությունը դարձնում է պատանիների վրա, և մեր երեխաներն արդեն բավականին ուժեղ են: Հաջող մասնակցություններ են եղել նաև Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարերում: Սա, կարծում եմ, ֆեդերացիայի ճիշտ աշխատանքի արդյունքն է, որը հնարավոր է դարձել նաև ՀԱՕԿ-ի և սպորտի պետական կառույցի ուշադրության շնորհիվ», - ասել է Ֆելիքս Սարգսյանը:
Ֆեդերացիայի նախագահը նշել է, որ սեղանի թենիսը ակտիվացել է հանրապետությունում:
Հարցազրույցն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան