Կապրենք, կտեսնենք. Ռուստամ Մախմուդյանը՝ ընտանեկան բռնության օրենքի կիրառելիության մասին
ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի համար անցնող տարին նշանավորվել է օրենսդրական մի շարք նախաձեռնություններով հանդես գալով: Դրանց թվում են եղել եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման վերաբերյալ նախագիծը, տուժողի նկատմամբ արագացված դատաքննություն կիրառելու դեմ առարկության օրինագիծը, որտեղ պատգամավորը հանդես է եկել որպես համահեղինակ, ինչպես նաև շահումով խաղերի և խաղատների մասին օրինագիծը: Օրենսդրական առաջին նախաձեռնությանը նրան միացել են ՀՀԿ-ական պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը և Արմեն Աշոտյանը:
Ինչպես լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց խորհրդարանականը, իր գործունեության մյուս կարևոր ուղղությունը եղել է քաղաքացիների ընդունելություն կազմակերպելը՝ ինչպես մարզային այցելությունների ժամանակ, այնպես էլ ԱԺ վարչական շենքում:
«Թեև չեմ կարող ասել, որ քաղաքացիների թիվը մեծ է եղել, այնուամենայնվ դիմած մարդկանց առաջին ակնկալիքը ֆինանսական աջակցություն ստանալն է, երկրորդը՝ դատական վեճերին համապատասխան միջամտություն ցուցաբերելու խնդրանքը»,- նշեց Ռուստամ Մախմուդյանը:
Ինչ վերաբերում է ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի աշխատանքներին՝ պատգամավորն ընդգծեց, որ այնտեղ իր սպասածից ավելի ծանր աշխատանքի հանդիպեց:
Անդրադառնալով ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի ապագա կիրառելիությանը՝ Ռուստամ Մախմուդյանը նշեց. «Կապրենք կտեսնենք»: Նրա համոզմամբ, գործնականում օրենքի կիրառելիության մասին խոսելը դժվար է այնքանով, որքանով դժվար է ասել՝ մարդիկ ինչ չափով կկարևորեն թեկուզ փոքրիկ բռնարարքները:
Հարակից հրապարակումներ`
- Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունվեց
- Առաջին ընթերցմամբ ընդունվեց ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը
- Մտահոգությունները հիմնականում փարատվել են. Արփինե Հովհաննիսյանը՝ Ընտանեկան բռնության մասին նոր օրինագծի մասին
- Ընտանեկան բռնության դեմ օրենքը հիմնովին կփոփոխվի. «Հրապարակ»
- ԱԺ-ում կքննարկեն ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին օրենքի նախագիծը «Ժամանակ»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին