Բրենդամոլության վնասները կամ երբ խանութի մուտքը փողով է
Տոներին ընդառաջ վազքի ընթացքում չես էլ հասցնում ապրանքների գները համեմատել, լեփ լեցուն խանութներում տոթից խեղդվելով վերցնում ես քիչ թե շատ հավանած շորը, ոգևորվում զեղչերից ու վազում դրամարկղ: Արդյունքում ավելի ուշ հայտնաբերում ես, որ գնածդ շորը մեկ այլ՝ ոչ բրենդային խանութում մի քանի հազար դրամով էժան է:
Panorama.am-ը մի փոքրիկ ուսումնասիրություն է իրականացրել՝ համեմատելով նույն մոդելի նույն որակի հագուստի գները: Ուսումնասիրության շրջանակում ընդգրկված են հիմնականում Մաշտոցի պողոտայում գործող խանութները: Պարզվում է, որ խանութները բրենդամոլներին հաջողությամբ հիմարեցնում են՝ նույն շորը վաճառելով նույնիսկ ավելի քան 10 հազար դրամով թանկ:
Ներկայացրել ենք այն հագուստներն ու դրանց գները, որոնք առկա են խանութների ֆեյսբուքյան էջերում: Որպես պոտենցիալ գնորդ քաղաքացի բանավոր ու գրավոր հարցումներ էլ ենք արել, սակայն հաշվի առնելով հետագայում խոսքերից հետ կանգնելու հնարավոր վտանգը` հրապարակում ենք միայն խանութների պաշտոնական ու ֆեյսբուքյան էջերում հրապարակված գները:
Ի դեպ, էժան վաճառվող հագուստի վրա էլ առկա են բրենդային խանութների պիտակներ:
Մաշտոցի պողոտայում գտնվող «Բալդի» խանութում վաճառվող այս կոմբինեզոնը 29 900 դրամ արժե: Մի քանի մետր այն կողմ՝ Փակ շուկայի, ներկայում Պրոսպեկտ մոլի երկրորդ հարկում գտնվող «Էլեգանտ շոփում» նույն կոմբինեզոնը 9 հազար դրամով էժան է վաճառվում:
«Բալդի» խանութում վաճառվող այս զգեստը 17 500 դրամ է: Մալաթիա-Սեբաաստիա վարչական համայնքում գտնվող «Լաքի Մոդա» խանութում նույն զգեստը, ուշադրություն, 11 600 դրամով էժան է:
Նույն «Լաքի Մոդա» խանութում մեկ այլ զգեստ, որն ունի «Ստրադիվարիուս» պիտակը, վաճառվում է 6500 դրամով (գրավոր են պատասխանել), իսկ «Ստրադիվարիուս» խանութում՝ 11 900 դրամ է, այսինքն 5 400 դրամով թանկ:
Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են, ցույց տալու, որ թանկ ապրանքը միշտ չէ, որ բարձորակ լինելու նշան է: Հարգելի սպառողներ, մի թողեք, որ ձեզ հիմարեցնեն:
Մյուս լուսանկարները ներկայացնում ենք առանց մեկնաբանության:
«Մադմուազել» խանութում այս զգեստը վաճառվում է 17 հազար դրամով։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան