Նեյմարը պատմել է, թե ինչպես կարող է հաղթել «Ոսկե գնդակ»-ը
Բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը նշել է, որ իրեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստը դառնալու պայքարում անհրաժեշտ է իրականացնել միանգամից մի քանի կետ, մասնավորապես հաղթել ազգային թիմի և ակումբի մակարդակով հաղթել հիմնական մրցաշարերում։
«Իհարկե, ես ուզում եմ հաղթել «Ոսկե գնդակը», բայց այդ առաջադրանքը դժվար է կարատել։ Բացի այդ՝ ամեն ինչ միյան ինձնից կախված չէ, այլ նաև թիմում իմ ընկերներից և մի քանի այլ փաստերից։ Կարեւոր է նաև թե Աշխարհի գավաթը, թե Չեմպիոնների լիգան: Մենք պետք է համապատասխան արդյունքների հասնենք այդ մրցաշարերում, թիմի հաղթանակներում, և հետո միայն անձնականում»,- Life.ru-ի փոխանցմամբ՝ ասել է բրազիլացին։
Աղբյուրը հիշեցնում է, որ Չեմպիոնների լիգայում Նեյմարը արդեն հաղթել է (2015-ին «Բարսելոնայի» կազմում):