2017-ի ամենամեծ նվաճումը կարելի է համարել Հայաստան-ԵՄ նոր համաձայանգրի ստորագրումը. Աննա Կարապետյան
2017 թվականի ամենամեծ նվաճումը կարելի է համարել Հայաստան-ԵՄ նոր համաձայանգրի ստորագրումը: Սա երկարատև բանակցությունների արդյունք էր, որի ամբողջ ընթացքում Հայաստանը քաղաքական մեծ կամք դրսևորեց և ԵԱՏՄ-ին անդամակցությանը զուգահեռ՝ ԵՄ-ի հետ երկխոսություն սկսեց: Լրագրողների հետ այսօր կայացած «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության վարչության անդամ Աննա Կարապետյանը:
Նրա խոսքով, երկկողմ գործակցության հաջորդ փուլը լինելու է համաձայնագրի վավերացումը, ինչպես Հայաաստանի, այնպես էլ ԵՄ անդամ երկրների կողմից:
«Հայաստանը քաղաքական կամք է դրսևորում: Դրա օրինակներից մեկը կարելի է համարել այն, որ ՀՀ նախագահն արդեն իսկ հրամանագիր է ստորագրել, որով այդ համաձայնագիրը կյանքի կոչող միջգերատեսչական հանձնաժողով է ձևավորվել: Սրանով Հայաստանը ցույց է տալիս, որ անում է ամեն բան՝ գործընթացն արագ ավարտելու:
ԵՄ-ն ևս անում է ամեն ինչ՝ Հայաստանի հետ արդյունավետ գործակցելու: Դրա մասին վկայում են ինչպես մի շարք հայտարարությունները, այնպես էլ այն, որ Հայաստանի զարգացման ծրագրերի համար ԵՄ աջակցությունը 20-25 տոկոսով աճելու է»,- նշեց Աննա Կարապետյանը:
Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության վարչության անդամը նաև ընդգծեց՝ շատ կարևոր է, որ շարքային քաղաքացին հնարվորինս շուտ զգա ԵՄ-ի հետ կնքված նոր համաձայանգրի արդյունքները:
Ամփոփելով Աննա կարապետյանը կարևորեց այն հանգա,մանքը, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայանգրի կնքումը բարձր գնահատականի արժանացավ ԵԱՏՄ անդամ երկրների կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահն ընդունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը
- Պետք է զգալի աշխատանք կատարել, որպեսզի ՀՀ-ԵՄ համաձայնագիրն իրականացվի. Սաջադ Քարիմ
- Նախատեսում ենք ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտել 2018-ի գարնանը. Կարեն Նազարյան
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կարևորագույն հանգրավան կլինի երկկողմ հարաբերություններում. ԵԽ պատգամավոր
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը տարածաշրջանում լրացուցիչ կայունության գործոն կարող է լինել. Աշոտյան
- ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը հավակնոտ, նոր էջ բացող փաստաթուղթ է. Արա Բաբլոյան
- Մենք ուզում ենք, որ ՀՀ-ԵՄ համաձայանագիրը վավերացվի մինչև 2019 թվականի հունիս. Արմեն Աշոտյան
- ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը երկու կողմերի համար էլ մեկ քայլ առաջ էր. գերմանացի պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան