Հայաստանի լողորդները տարին եզրափակեցին նոր ռեկորդներով
Սանկտ Պետերբուրգում օրերս անցկացված լողի Վլադիմիր Սալնիկովի ավանդական միջազգային մրցաշարին Հայաստանից մասնակցեցին Արթուր Բարսեղյանը, Լեւոն Խաչատրյանը եւ Լեոն Վարդանյանը: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից:
Մեր լողորդները հանդես եկան վերելքով եւ թարմացրին ինչպես Հայաստանի, այնպես էլ անձնական ռեկորդներ:
Արթուր Բարսեղյանը 50 մետր դելֆին լողաոճում 0.25.19 արդյունքով ՀՀ նոր ռեկորդ սահմանեց, իսկ 100 մետր ազատ ոճում թարմացրեց իր անձնական ռեկորդը: Լեւոն Խաչատրյանն իր անձնական ցուցանիշերը բարելավեց 50 եւ 100 մետր բրասում, իսկ Լեոն Վարդանյանը՝ 50 մետր բրասում:
Լողի հայկական դաշնության մարզիկները եզրափակեցին մրցաշրջան 2017-ը: