ԵԱՏՄ-ի համար տարին լավն էր. Արամ Սաֆարյան
ԵԱՏՄ-ի համար տարին լավն էր: Այդ մասին փաստում են կառույցի բոլոր անդամ երկրները: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական–վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը:
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ևս հայտարարել է, որ տարին բացառիկ հաջող էր և հնարավոր է եղել վերջապես կասեցնել անկման գործընթացները բոլոր ասպարեզներում: Սա հիմք է տալիս ասելու, որ առաջիկա երկու տարիները ԵԱՏՄ-ի համար կարող է լինել թռիչքաձև զարգացման ժամանակաշրջան»,- նշեց բանախոսը:
Արամ Սաֆարյանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահը դեռևս նախորդ տարի հայտարարեց՝ տնտեսական լուրջ հաջողություններ արձանագրելու համար մեզ 7 տոկոս տնտեսական աճ է անհրաժեշտ:
«Սա պատահական թիվ չէ: Հենց 7 տոկոսն է Հայաստանի համար ապահովելու զարգացում, որ աշխատավարձերը բարձրանան: Դրա համար պետք է, որ մենք մի քանի տարի 7 տոկոս տնտեսական աճ ունենանք: Հայ տնտեսագետները, ուսումասիրելով առկա ռեսուրսները, կարծում են, որ այս տարվա առողջացման միտումները կարող են շարունակվել նաև հաջորդ տարի: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ փորձագետներին, ապա նրանց կարծիքով հայաստանյան տնտեսությա զարգացմանը մեծապես կօգնեն պատրաստի ապրանքի արտահանումը և արդյունաբերության որոշ ճյուղերի զարգացումը»,- նկատեց նաը:
Արամ Սաֆարյանը միաժամանակ ընդգծեց երկրում քաղաքական կայունության կարևորությունը՝ նկատելով, որ քաղաքական բանավեճերը չպետք է ստվերեն տնտեսական գործընթացները: Բացի այդ՝ երկրում պետք է լինի քաղաքացիական համերաշխություն:
«Սկսվող տարում մենք մի քանի կարևոր իրադարձություններ ենք ունենալու, որոնք պետք է ճիշտ օգտագործշեն՝ Հայաստանի միջազգային իմիջը բարձրացնելու համար»,- եզրափակեց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
- Գեորգի Մարգվելաշվիլի. ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության արդյունքում հայ-վրացական հարաբերությունները չեն տուժել
- Թոմաս Շրապել. Հայաստանը կարող է կամուրջի դեր կատարել ԵՄ և ԵԱՏՄ հարաբերությունների միջև
- Պուտինը ԵԱՏՄ-ն մեծ ձեռքբերում է անվանել
- Հայաստանը,պատրաստ է նպաստելու ԵՄ-ԵԱՏՄ երկխոսության կայացմանը. Բաբլոյան
- Խորհրդարանը չընդունեց ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի նախագիծը
- ԵԱՏՄ-ին անդամակցությունը սառեցնելու առաջարկը արհեստական օրակարգ է. Շարմազանով
- ԱԺ հանձնաժողովը մերժեց ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի նախագիծը
- ԵԱՏՄ-ից դուրս գալը չի լուծի Հայաստանում առաջացած պրոբլեմները. Նաիրա Զոհրաբյան
- Եթե Հայաստանը դուրս եկավ, Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ. Թաթուլ Մանասերյան
- Հայաստանը ԵԱՏՄ մտնելուց հետո կորցրել է իր գրավչությունը. Արամ Սարգսյան
- Շավարշ Քոչարյանը՝ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության մասին