«Նեզավիսմայա գազետա». Նախատոնական Թբիլիսին զարդարված է հայկական դրոշներով
«Նեզավիսմայա գազետա»-ի հետ զրույցում Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնիի Մելիքյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան այցելությունը շատ կարևոր է համարել։
Ըստ Մելիքյանի, այցելությունը կարևոր է նաև այն պատճառով, որ համընկել է Վրաստանում ՀՀ դեսպանի նշանակման հետ:
«Մի կողմից Սարգսյանի այցը 2017թ արդյունքների ամփոփում է, մյուս կողմից Երևանին և Թբիլիսին պետք է հաջորդ տարվա համագործակցության ծրագիր մշակեն։ Համագործակցության հնարավոր ոլորտների խորացումը կլինի՝ առևտուր, էներգետիկա, զբոսաշրջություն»,-նշել է Մելիքյանը։
Փորձագետը նաև հնարավոր է համարել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի միջոցով տրանսպորտային հաղորդակցության վերականգման հարցի քննարկումը։
Ըստ Ջոննի Մելիքյանի՝ «վրացական կողմը հավանաբար կներկայացնի իրավիճակի իր տեսլականը և կհայտնի հայկական կողմին 2011 թ. Պայմանագրի իրականացման վերջերս գրանցված առաջընթացի, և այլ նախագծերի իրականացման մասին, այդ թվում՝ հայ-իրանական սահմանային գոտում՝ Մեղրիում «Ազատ տնտեսական գոտու» իրականացման հնարավորության, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի իրագործման մասին, քանի որ վերջերս Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումով սկսվեց ակտիվանալ տարածաշրջանում ենթակառուցվածքային նախագծերի դիվերսիֆիկացման հարցը:
Նշենք, որ վերջերս Վրաստանի և շվեյցարական SGS ընկերության միջև պայմանագիր է ստորագրվել, ըստ որի Վերին Լարսում անբարենպաստ պայմանների դեպքում Վրաստանից Ռուսաստան հաղորդակցությունը կարող է իրականացվել Հարավային Օսեթիայի և Աբխազիայի տարածքով։
Այդ կապակցությամբ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանում հայտարարել է, որ շվեյցարական SGS ընկերության հետ ստորագրված պայմանագրի համաձայն, Վերին Լարսի ավտոճանապարհին արտակարգ իրավիճակների պարագայում հնարավոր է բեռնափոխադրում Հարավային Օսեթիայի տարածքով Վրաստանից Ռուսաստան: Կվիրիկաշվիլին նշել է, որ դրանից կարող են օգտվել Թուրքիան և Հայաստանը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Օրակարգում է համատեղ արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը
- Գեորգի Մարգվելաշվիլի. ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության արդյունքում հայ-վրացական հարաբերությունները չեն տուժել
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում