«Աջ ղեկ» նախաձեռնության առաջարկները կքննարկվեն
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում այսօր «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչները նախարարության համապատասխան վարչությունների պատասխանատուների հետ շարունակել են քննարկումները ՀՀ կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերի որոշ դրույթների շուրջ։
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաձեռնության անդամները ներկայացրել են իրենց գրավոր առաջարկությունները՝ ընդգծելով, որ հիմնական, սկզբունքային տարաձայնությունը աջ ղեկով մեքենաների հաշվառման արգելքին է վերաբերում։
Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերին տրվել են պարզաբանումներ։
Նախաձեռնող խմբի գրավոր առաջարկները կքննարկվեն նախագիծը մշակող միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ։ Արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը և «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչներին։
Հարակից հրապարակումներ`
- Աջ ղեկով մեքենա ունեցողները կրկին փողոց են դուրս եկել
- «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները հանդիպեցին նախարար Վահան Մարտիրոսյանին
- Բողոքի ակցիա՝ ընդդեմ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի
- «Չենք թողնի, մինչև վերջ կպայքարենք». Աջ ղեկով մեքենաների վարորդները վճռական են. «Ժողովուրդ»
- Աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների ներկա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները
- Աջ ղեկով մեքենաների շահագործման հնարավոր արգելքի վերաբերյալ ՃՈ-ն առաջարկություններ չի ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին