ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել իր իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատերեր հաճախորդների սպասարկումը TelCell վճարային տերմինալների միջոցով
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդների հեռահար սպասարկումը զարգացնելու նպատակով` ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հնարավորություն՝ TelCell վճարային տերմինալների միջոցով բանկային/քարտային հաշիվների համալրում` վճարման նպատակի արտացոլմամբ: Այդ նպատակով վճարային տերմինալների էկրաններին հայտնվել է վիրտուալ ստեղնաշար՝ ինչպես թվային, այնպես էլ տառային սիմվոլներով՝ հաշվի համալրման նպատակի լրացման հնարավորությամբ: Այսպիսով, իրավաբանական անձ հաճախորդների համար հնարավոր է դարձել առավելագույնս հարմարավետ եղանակով իրականացնել իրենց օգտին վճարումների ընդունումը` այնուհետև քաղվածքների միջոցով նույնականացնելով վճարումների նպատակները և վճարողներին:
Բանկից հայտնում են, որ TelCell ընկերության հետ համագործակցության շրջանակներում Բանկի իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդները կարող են իրականացնել նաև իրենց ավանդների համալրման և վարկերի մարման գործառույթներ:
Հաշիվների համալրում և վարկերի մարում հնարավոր է իրականացնել 24/7 ռեժիմում ՀՀ ողջ տարածքում տեղակայված 1500 TelCell տերմինալներից ցանկացածի միջոցով: ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղային ցանցի ավելի քան 90% - ում նույնպես տեղադրված են TelCell վճարային տերմինալներ, որտեղ կարելի է առանց հերթերում սպասելու իրականացնել բոլոր վերը նշված վճարումները:
Բանկային գործառնությունները TelCell տերմինալների միջոցով իրականացվում են արագ եւ ապահով: Այն բանից հետո, երբ հաճախորդը կատարել է համապատասխան վճարում, իր բջջային համարին ստանում է SMS-ծանուցում` գործարքի բոլոր մանրամասներով: Աշխատանքային օրերին և ժամերին (երկ.- շբթ., 9:00-18:00) գործարքներն իրականացվում են անմիջապես, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ հաջորդ աշխատանքային օրվա 9:01-ին:
Տրամադրվող ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով: