ՀՀԿ-ն հասկացրել է՝ ապագա կոալիցիայում «Ծառուկյան» դաշինքի համար «ազատ տեղ չկա». «Ժողովուրդ»
Մինչև վերջերս «Ծառուկյան» դաշինքում շատերը համոզված էին, որ 2018թ. ապրիլից հետո իրենք կդառնան իշխող կոալիցիայի անդամ: Սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները` ՀՀԿ-ն հենց առաջին դեմքով արդեն հասկացրել է որոշ շրջանակների` ապագա կոալիցիայում «Ծառուկյան» դաշինքի համար «ազատ տեղ չկա», ու մտադիր են հետայսու ևս կոալիցիոն գործընկերությունը շարունակել միայն ՀՅԴ-ի հետ:
«Որպես պատճառաբանություն նշվել է, որ եթե «Ծառուկյան» դաշինքը ևս իշխանության մաս կազմի, խորհրդարանում բավական տխուր պատկեր կարող է ստեղծվել. ընդդիմադիր դիրքերից հանդես կգա միայն «Ելք» խմբակցությունն իր 9 պատգամավորով: Մինչդեռ հարկավոր է միջազգային հանրությանը ցույց տալ, թե խորհրդարանում ոչ թե մեկ, այլ երկու ընդդիմադիր ուժ կա»,-գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները