ԱՄՆ-ը կնվազեցնի ՄԱԿ-ի բյուջեին հատկացվող միջոցները
ԱՄՆ կառավարությունը հայտարարել է 2018-2019 թվականներին ՄԱԿ-ի բյուջեին հատկացվող միջոցների նվազեցման մասին՝ 285 մլն դոլարով։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլիի խոսքով՝ կազմակերպության «անարդյունավետությունն ու չափազանց մեծ ծախսերը» հայտնի են, և դա թույլ չի տալիս «չարաշահել ամերիկյան ժողովրդի առատաձեռնությունը»:
Նա հավելել է, որ ամերիկյան կողմը գոհ է ֆինանսավորման բանակցությունների արդյունքներից, սակայն շարունակելու է «փնտրել ՄԱԿ-ի արդյունավետության բարձրացման ուղիները` պաշտպանելով իր շահերը »:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան