Սաակաշվիլին հրաժարվել է հարցաքննության համար մտնել Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Օդեսայի նախկին նահանգապետ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխաիլ Սաակաշվիլին հրաժարվել է մուտք գործել Ուկրաինայի անվտանգության ծառայության շենք՝ որտեղ նախատեսված է եղել նրա հարցաքննությունը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «Ուկրաինայի 112» հեռուստաալիքին։
Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին։
Պաշտպանյալի նման որոշումը փաստաբանը բացատրել է նրանով, որ ծանուցման մեջ նշված է հարցաքննության անցկացման և ձայնի փորձաքննություն անցկացման մասին, ինչը, փաստաբանի խոսքով, օրենքի խախատում է։