Աջ ղեկով մեքենա ունեցողները կրկին փողոց են դուրս եկել
Աջ ղեկով մեքենա ունեցող քաղաքացիներն այսօր էլ փողոց էին դուրս եկել: Նրանք համարում են, որ տրանսպորտի և կապի նախարարության որոշումը խախտում է իրենց իրավունքները:
Հիշեցնենք, որ նախաարարությունը ներկայացրել է կառավարության որոշումներում փոփոխություններ կատարելու նախագծեր՝ առաջարկելով 2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
Նախարարությունը հիմնավորում է. «Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում:
Հաշվի առնելով վերը նշվածը, նախագծերով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում»:
Վարորդները սակայն համաձայն չեն հիմնավորման հետ: Նրանք դժգոհ են նաև, որ շահագործման հնարավոր արգելքի պարագայում փոխհատուցում չի տրամադրվելու:
Panorama.am-ին ՃՈ-ի տրամադրած տվյալների համաձայն, այս տարվա ինը ամիսների ընթացքում Հայաստանում հաշվառվել է 2553 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 200, մարմնական վնասվածքներ ստացել՝ 3784 մարդ: Աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ տեղի է ունեցել 242 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 9, մարմնական վնասվածքներ ստացել՝ 369 մարդ:
Ոստիկանությունից նաև հայտնել էին, որ 2012 թվականից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 16-ը տրվել է 1881 աջ ղեկային կառավարման համակարգով տրանսպորտային միջոցի ձախակողմյան վերասարքավորման թույլտվություն:
Հարակից հրապարակումներ`
- «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները հանդիպեցին նախարար Վահան Մարտիրոսյանին
- Բողոքի ակցիա՝ ընդդեմ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի
- «Չենք թողնի, մինչև վերջ կպայքարենք». Աջ ղեկով մեքենաների վարորդները վճռական են. «Ժողովուրդ»
- Աջ ղեկով մեքենաների սեփականատերերը բողոքի ակցիա կիրականացնեն. «Հայոց աշխարհ»
- Աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների ներկա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները
- Աջ ղեկով մեքենաների շահագործման հնարավոր արգելքի վերաբերյալ ՃՈ-ն առաջարկություններ չի ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում