Հայտնի են Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարի հաղթողները
Երևանում կայացել ազատ ոճի ըմբշամարտի Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարը, որն այս տարի ընտրական բնույթ է կրում: Մրցաշարի արդյունքներով կձևավորվի Հայաստանի ազգային հավաքականը, որը կպատրաստվի Եվրոպայի առաջնությանը: Հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական էջը:
Մրցաշարում հանդես են եկել 99 ազատ ոճի ըմբիշներ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից: Ըմբիշները մրցել են նոր կանոններով: Ազատ ոճի ըմբշամարտում քաշային կարգերը չեն փոխվել, ավելացել են երկուսը ՝ 79 կգ և 92 կգ:
Գնել Մեջլումյանի անվան 12-րդ հուշամրցաշարի հաղթողներ են դարձել՝ Միհրան Ջաբուրյանը (57 կգ քաշային կարգ), Վազգեն Թևանյանը (61 կգ ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Վարուժան Կաջոյանը (79 կգ), Մարզպետ Գալստյանը (86 կգ), Շամիր Աթյանը (92 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ):