Սննդագետը քաղաքացիներին հորդորում է միս առնելիս առաջին հերթին ուշադրություն դարձնել հոտին
Ձիու, ավանակի, տավարի միսը սովորական սպառողը չի կարող տարբերել: Իրականում մուգ գունավորում կարող է ունենալ նաև ծեր տավարը:
Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում բացատրեց, որ Հայաստանում չկա մսային տավարաբուծություն, երբ անասուններին բթում են սպանդի ենթարկելու համար: Մորթվում են հիմնականում ծեր կովերը, որոնց կաթնատվությունն ընկել է: Գույնով որոշելուն խանգարում է նաև խանութների լուսավորվածությունը:
«Խանութներում ուժեղ լուսավորության պայմաններում գույնը որոշելն այնքան էլ հեշտ չէ: Իհարկե, մատղաշ կենդանին չի ունենում մուգ գույն, բայց մատղաշ ձին կարող է ավելի բաց գույն ունենալ, քան ասենք ծեր տավարը»,-ասաց մասնագետը:
Նա խոստովանում է, որ անգամ փորձառու մասնագետները երբեմն դժվարանում են տարբերել դրանք: Բացի այդ, միսն օգտագործվում է քյուֆտայի կամ այլ ֆարշի մեջ, ինչն էլ ավելի է բարդացնում խնդիրը:
«Այստեղ խոսքը վերաբերում է մսի, մսամթերքի անվտանգությանը համապատասխան փորձաքննությունների իրականացմանը: Ինձ տեղեկություններ են հասել, որ անվտանգության փորձարկում իրականցնելու համար անհրաժեշտ նյութը՝ մալեինը, որի օգնությամբ կարող են մինչև սպանդի ենթարկելը պարզել կենդանին հիվա՞նդ է, թե՞ ոչ, Հայաստանում չկա»,-նշեց նա:
Սննդագետի խոսքով, այս պարագայում գործ ունենք կասկածելի ծագման ու անվտանգության փորձաքննությանը չհամատասխանող մսամթերքի իրացման հետ.
«Ես չեմ ասում, որ բոլոր կենդանիները հիվանդ են: Իհարկե, բոլորը հիվանդ չեն: Բայց թե ինչ պայմաններում են այդ կենդանիները սպանդի ենթարկվել, շահագործվա՞ծ կենդանիներ են եղել, թե՞ չէ, դրանց միսը սննդի համար պիտանի՞ է, թե՞ չէ»:
Դավիթ Պիպոյանը հիշեցնում է Եվրոպայում 2013-ին աղմուկ հանած ձիու մսի սկանդալը: ԵՄ օրենսդրության համաձայն, կենդանիներն ունենում են պահման երկու նպատակ՝ սպանդային կենդանիներ, որոնց հումքը՝ միսը, կաթը նախատեսված են մարդկանց իրացման համար և կենդանիներ, որոնց միսն իրացման համար չէ: Օրինակ, կրկեսի ձիուն կարելի է տալ դոպինգներ, հորմոններ, կամայական դեղ, այն նախատեսված չէ սպանդի համար: Եվրոպայում աևգելված է սպանդի համար նախատեսված կենդանիներին հորմոններ տալ:
«Ես հիշում եմ սկանդալի այս օրերը, երբ եվրոպացի նախարարները հավաքվեցին Բրյուսելում, քննարկեցին, թե ինչ պետք է անել ձիու մսի հետ: Հիմա, երբ ես համադրում եմ մեր իրականության հետ, հասկանում եմ, թե որքան պարպ մարդիկ են այդ եվրոպացի նախարարները, տարօրինակ է, հատկապես երբ նայում ես մեր նախարարության դիրքորոշումը»,-կատակում է նա:
Սննագետը քաղաքացիներին հորդորում է միս առնելիս առաջին հերթին ուշադրություն դարձնել հոտին:
«Իհարկե, սառը վիճակում հոտը չի գալիս, բայց թթված հոտի առկայությունը խոսում է ոչ լավ որակի մթերքի մասին: Սպառողները պետք է հասկանան, որ այս օրերին պետք է միսը ձեռք բերեն միայն վստահելի վայրերից, որտեղից մշտապես գնել են: Սա 100 տոկոսով չի կարող բացառել վտանգը: Գիտեք, այս օրերին շատանում են բակերում վաճառվող մթերքըները, գյուղից հարազատներն են զանգում միս, կաթ կամ ձու առաջարկում, բայց ես համարում եմ, որ դա ավելի վտանգավոր է, քան վստահելի մատակարարներից միս գնելը»,-ասաց սննդագետը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Սնունդն իրացնել 1 օրվա ընթացքում, տավարի և խոզի տապակած միսը պահել 36 ժամ
- Շանտղության մեխանիկան. տավարի մսի անվան տակ ձիու և ավանակի միս է վաճառվել. «Ժողովուրդ»
- Գումի շուկայում այսօր էլ են ձիու միս հայտնաբերել
- Անհայտ ծագման 880կգ միս՝ շուկայում. ՍԱՊԾ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին