Կարասինը` ՀՀ-ԵՄ համաձայնագրի վերաբերյալ. ՌԴ-ն իր դաշնակիցներին երբեք ընտրության առջև չի կանգնեցրել
«Կոմերսանտ» պարբերականի հետ զրույցում ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինն անդրադարձել է Հայաստան-ԵՄ Շրջանակային համաձայնագրի ստորագրմանն ու նշել, որ ՌԴ-ն իր դաշնակիցներին երբեք ընտրության առջև չի կանգնեցրել։
«Մեր հարևաններին և դաշնակիցներին մենք միշտ վերաբերվում ենք որպես մարդկանց, ովքեր ունեն կյանքի և արտաքին քաղաքականության հանդեպ իրենց հայացքները: Մեր հարևաններն ինքնիշխան պետություններ են և դա վերաբերում է թե՛ ԵԱՏՄ-ի, և թե՛ ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցներին: Հասկանալի է, որ արդի դարաշրջանում նրանք զարգացնում են բազմավեկտոր կապեր, ինչը միանգամայն համահունչ է 21-րդ դարի ոգուն: Մենք մեր հարևաններին և դաշնակիցներին երբեք «մեզ հետ եք, թե՞ նրանց հետ» ընտրության առաջ չենք դրել: Բայց մենք իրավունք ունենք նրանց կողմից ակնկալել դաշնակցային հարաբերություններին առաջնայնության ցուցաբերում: Բացի այդ, այլ ձևաչափերով ամրագրվող պայմանավորվածությունները՝ ներառյալ ԵՄ-ի «Արևելյան գործընկերությունը», չպետք է խախտեն այն պայմանավորվածությունները, որոնց մասին մենք արդեն խոսել ենք»,-ասել է Կարասինը:
Անդրադառնալով Մերձդնեստրյան հակամարտության կարգավորման շուրջ Մոլդովայի կողմից առաջարկված տարբերակին՝ շրջանին տալ Մոլդովայի կազմում հատուկ կարգավիճակ, Կարասինը նշել է. «Մինչև հիմա ստորագրված համաձայնագրերը շրջանակային բնույթ են կրում։ Հիմա կարևոր է, թե ինչպես են դրանք իրականացվելու և արդյոք այդ ընթացքում արհեստական խոչընդոտներ չեն առաջանա։ Ռուսաստանի համար գերակա խնդիր է, որ բանակցային գործընթացին ամբողջությամբ ներգրավված լինի Տիրասպոլը, հետևաբար ցանկացած առաջարկ Քիշնևը պետք է քննարկի Տիրասպոլի հետ»։
Խոսելով Կասպյան տարածաշրջանի կարգավիճակի շուրջ ընթացող բանակցությունների մասին, Կարասինը նշել է, որ բաժանման սկզբունքները համաձայնեցված են և 2018թ-ին այդ ուղղությամբ սպասվում են էական տեղաշարժեր:
Մոլդովայի հետ հարաբերությունների մասին ՌԴ ԱԳ փոխնախարարը ասել է, որ թեև դրանցում էական հետընթաց է գրանցվել, սակայն կան նաև բարելավման մասին վկայող իրողություններ, ինչպես օրինակ ԵԱՏՄ-ում Մոլդովային դիտորդի կարգավիճակ շնորհելը:
Անդրադառնալով Ղրիմում մարդու իրավունքների դրության շուրջ ՄԱԿ ԳԱ-ի կողմից ընդունված բանաձևին, որի ժամանակ Ադրբեջանը և Թուրքմենստանը չէին քվեարկել, իսկ Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան կողմ էին քվեարկել, վերջինս նշել է. «Թեև նախորդ շաբաթ այդ հարցով երկրների քվեարկությունները Ռուսաստանի համար կարևոր ցուցիչ էին, սակայն այդ հիմքով թշնամի-բարեկամ տարբերակում մտցնելը տեղին չէ: Մեզ համար Ղրիմի հարցը փակ թեմա է, դա մենք մեզ համար որոշել ենք»։
Վերջինս նաև նշել է, որ պետք է կյանքի կոչվի Դոնեցկի ու Լուգանսկի հատուկ կարգավիճակի հարցը, ինչի մասին ուկրաինական կողմը միտումնավոր լռում է:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին