Ամանորի գիշերը կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, դեկտեմբերի 31-ին` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բոլոր եկեղեցիներում, կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են. «Նռնօրհնեքի համար նախատեսված նուռն այս տարի Մայր Տաճարին ընծայել են ԼՂՀ իշխանությունները:
Սիրով հրավիրում ենք մեր ժողովրդին մասնակցել Գոհաբանական մաղթանքին և նռնօրհնեքին»:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում