«Յոլկա» չպիտի անենք այլևս, պետք է շատ լուրջ մոտենանք մանկական ներկայացումներին. Վարդան Մկրտչյան
Մայր թատրոնն այսօր ազդարարեց տարվա տարվա չորրորդ պրեմիերայի՝ «Սառցե սիրտը» ներկայացման մասին։
«Այս ներկայացումն իր ներդրումներով չի տարբերվում մեծահասակների համար պատրաստվող ներկայացումներից»,- Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման պրեմիերայից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ «Սառցե սիրտը» ներկայացման համար ոչինչ չի խնայվել. «Պատասխանատվությամբ կարող եմ ասել՝ ստեղծվել է մի ներկայացում, որ երևի թե այսօր միայն Մայր թատրոնը կարող էր այսպիսի շքեղության ներկայացում ստեղծել։ Վերջապես մեր իրականության մեջ պիտի փոխվի այդ մտածելակերպը, «յոլկա» չպիտի անենք այլևս, պետք է շատ լուրջ մոտենանք մանկական ներկայացումներին, լուրջ ներդրումներով»։
Վարդան Մկրտչյանն ընդգծեց, որ այս ներկայացումը մատչելի և հասանելի է լինելու բոլորին, ինչը թատրոնի քաղաքականության մաս է կազմում։ Տոմսերի արժեքը Նոր տարվա շրջանում լինելու է 1000 դրամ, սակայն տնօրենը չբացառեց, որ տարվա շրջանում կարող է գնային փոփոխություն լինի։
Նշենք, որ «Սառցե սիրտը» հեքիաթ մյուզիքլի բեմադրիչը Լիլի Էլբակյանն է։
Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն էլ հավելեց, որ ներկայացումը տեխնիկական առումով բավականին բարդ է։
«Այն իրականացվել է կարճ ժակետում, օգտագործված է վերանորոգված թատրոնի ամբողջ տեխնիկական վերազինվածությունը։ Համարձակ քայլ են արել, ինչպես համաշարհային վարպետներից մեկը՝ Ստանիսլավսկին էր ասում. «Մեծերի համար պետք է լավ բեմադրություն անել, իսկ երեխաների համար՝ շատ ավելի լավ»։ Հիմա փորձել են դա անել։ Կարծում եմ, ներկայացումը ստացվել է, և իրենց առջև դրված հիմնական խնդիրն արել են։ Բայց պետք չէ սրանով բավարարել, ամեն օր պետք է վերազննենք մեր գիտելիքներն ու կարողությունները»։
Պերմիերային ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում