Շարմազանով. Անվտանգության առումով 2017-ն ավելի շատ թերությունները շտկելու տարի էր
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անցնող տարին գնահատում է որպես հագեցած ու դրական հույսեր արթնացնող տարի:
«Ընտրությունները կարևոր քննություն էին իշխանությունների համար: Միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականով, դրանք հաջողված էին: Իրենց թերություններով հանդերձ, սրանք լավագույն խորհրդարանական ընտրություններն էին անկախ Հայաստանի պատմության մեջ»,-ասաց նա՝ դրանք կարևոր քայլ համարելով Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին:
Անդրադառնալով ՀՅԴ հետ կոալիցիային, Շարմազանովն ասաց, որ այն երկարաժամկետ ու ռազմավարական է:
Ինչ վերաբերում է անվտանգության ոլորտին, ապա բանախոսի կարծիքով, 2016-ի ապրիլյան պատերազմից հետո 2017-ը թերությունների շտկման տարի էր:
«Անվտանգության առումով 2017-ն ավելի շատ թերությունները շտկելու, ավելի արդյունավետ կառավարելու, մարտահրավերներին առավել օպերատիվ դիմակայելու տարի էր»,-ասաց նա:
Խորհրդարանի փոխխոսնակն ասաց, ԶՈՒ հզորացման նպատակով Հայաստանը դաշնակից Ռուսաստանից 100 մլն դոլար արտոնյալ պայմաններով վարկ է վերցնելու:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան