
Շարմազանովը՝ ապագա վարչապետի մասին. 2018 թվականը կգա, բարին հետը
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից այսօր լրագրողները հետաքրքրվեցին Հայաստանի ապագա վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրման մասին:
«2018 թվականը կգա, բարին՝ հետը: Կքննարկենք, կպատասխանենք»,-ասաց նա:
Բանախոսը հիշեցրեց, որ վերջերս տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ պատասխանել է բոլոր հարցերին:
«Նա նաև խոսել է, թե ինչ է լինելու 2018-ին: Իսկ ի՞նչ է լինելու: Հանրապետականը շարունակելու է Դաշնակցության հետ կառավարել մինչև 2022 թվականը: Ով որտեղ է աշխատելու, Հանրապետականն ու Դաշնակցությունը կհավաքվեն, կորոշեն: Դեռ չեն հավաքվել, չեն քննարկել», -ասաց նա:
Նա կարծիք հայտնեց, որ յուրաքանչյուր ոլորտում կան անփոխարինելի մարդիկ ու գործիչներ:
Մանրամասները՝ տեսանյութում: